«Սիներջիի» գործով 5 մեղադրյալի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է. նրանց մեջ է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Լուրեր

07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
Բոլորը

«Սիներջի» ընկերության գործով անցնող 6 մեղադրյալներից 5-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է: Նրանց մեջ են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինն ու նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը:

Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը Factor TV-ի հարցին ի պատասխան ասաց, որ մեղադրյալներից մեկի՝ Ա.Ղ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ մեղսագրվող արարքը վերջինիս կողմից կատարված չլինելու հիմքով, իսկ մյուս 5 մեղադրյալների նկատմամբ՝ գործուն զղջալու հիմքով:

«Նկատի ունենալով, որ ներքոնշյալ անձինք նախաքննության ընթացքում համագործակցել են քրեական հետապնդման մարմնի հետ, ամբողջությամբ ընդունել և չեն վիճարկել իրենց ներկայացված մեղադրանքները, դրանցում նկարագրված փաստական հանգամանքները՝ հսկող դատախազի կողմից նշված անձանց կողմից ներկայացված միջնորդությունների քննարկման արդյունքում, որոշումներ են կայացվել վերջիններիս նկատմամբ գործուն զղջալու հիմքով հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

Մասնավորապես՝

2024 թվականի մայիսի 17-ին առևտրային կազմակերպության աշխատակից Լ.Մ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ գործուն զղջալու հիմքով:

2024 թվականի մայիսի 20-ին առևտրային կազմակերպության աշխատակից Ա.Գ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ գործուն զղջալու հիմքով:

2024 թվականի մայիսի 23-ին Էկոնոմիկայի նախարարության աշխատակից Ա.Ս.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ գործուն զղջալու հիմքով:

2024 թվականի մայիսի 27-ին Էկոնոմիկայի նախարարության աշխատակից Ա.Ի.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ գործուն զղջալու հիմքով:

2024 թվականի մայիսի 29-ին Էկոնոմիկայի նախարարության աշխատակից Ս.Գ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ գործուն զղջալու հիմքով»,- հայտնում են Դատախազությունից:

Նշենք, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում քննվող գործը վերաբերում է Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար մրցույթում առերևույթ չարաշահումներ կատարելուն: