Գործադիրն անհատույց օգտագործման իրավունքով տարածք կտրամադրի «Սկիզբ մեդիա կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որը ներկայացնում է «Առաջին լրատվական» (1in.am) գործակալությունը։ Համապատասխան որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում, որը չզեկուցվող հարցերի շարքում էր։ Ըստ նախագծի՝ ընկերությանը նախատեսվում է 3 տարի ժամկետով տրամադրել Երևանի կենտրոնում՝ Վարդանանց փակուղի 8 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող շենքի 8-րդ հարկի 250 քառակուսի մետր …

