Քարվաճառում խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի է ունեցել։ Ադրեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ բախվել են ВАЗ-2115 մակնիշի ավտոմեքենան և DAF բեռնատարը։ Վթարի հետևանքով հինգ վիրավոր կա։ Լրատվամիջոցները հայտնում են, որ նրանք զինծառայողներ են, տեղափոխվել են հիվանդանոց։ Դեպքից այլ մանրամասներ չեն հաղորդվում։

