Չի՛ կարելի սպասել՝ Ալիևի որ բեղը կդողա մեր Սահմանադրության որևէ կետից․ մաքո՛ւր խղճով մոտենալ հարցին․ Միքայել Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:31
Ադրբեջանը կիբերբանակ է ստեղծում
02.10.2026 | 20:15
Ինչպես և որտեղ են չեզոքացրել ադրբեջանցի զինվորին․ ականատեսները մանրամասներ են պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:04
Շաքիում ՀՀ սահմանը հատել է միայն մեկ ադրբեջանցի զինծառայող․ ԱԱԾ
02.10.2026 | 20:00
ՔՆՆԱՐԿՈւՄ. Ռուսական գազի թանկացումը կբերի՞ էներգետիկ ճգնաժամի, ՀՀ-ն ի՞նչ հակաքայլեր ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 19:53
Մհեր Գրիգորյանը ԶՖԳ-ի պատվիրակության հետ քննարկել է ջրամբարաշինության և ջրային ռեսուրսների ծրագրերը
Բոլորը

Այսօր Սահմանադրության օրն է, և ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձում նշել է այն փոխելու անհրաժեշտության մասին։ Փաշինյանը պնդել է, որ ժողովուրդը խորը սոցիալ-հոգեբանական կոնֆլիկտի մեջ է մեր գործող Սահմանադրության հետ։ Ընդգծել է, թե ՀՀ քաղաքացին այսօր չի համարում, որ Սահմանադրությունն իր ու իր հարևանի, իր ու իր համայնքի, իր ու իր պետության մյուս բնակիչների հետ ապրելու կանոնների մասին իր պատկերացումն է արտահայտում։ Ըստ նրա՝ քաղաքացին համարում է, որ իշխող վերնախավն է այդ տեքստը ստեղծել, հայտարարել դրա ընդունման մասին, ներդրել։ 1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ի հանրաքվեով: Անցած տարիներին երկրի Հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, 2005-ին և 2015-ին։ Երկու անգամ էլ խիստ վիճելի ձևով է փոխվել, ընդհուպ՝ ընտրակեղծիքների մասին լուրջ մեղադրանքներով։ 2018-ին իշխանության գալուց հետո Փաշինյանը խոսել է նոր Սահմանադրություն ունենալուց, բայց 2020-ի պատերազմից հետո, երբ Ադրբեջանը պահանջեց փոխել Սահմանադրությունը՝ հանելով անկախության հռչակագրի դրույթը, թեման ստացավ զիջում պարտադրելու երանգ։

Հանրային գործիչ Միքայել Հայրապետյանը Factor TV-ի հետ զրույցում կարևորում է, որ հանրությունը համարժեք լինի իր Սահմանադրությանը․ «Չե՛նք ճանաչում լկտիության և դավաճանության սահմանները, հուսամ՝ մի օր արժանի կլինենք մեր Սահմանադրությանը։ Չի՛ կարելի սպասել, թե Ալիևի որ բեղը կդողա մեր Սահմանադրության որևէ մասից, մաքուր խղճով և մտքով է պետք մոտենալ հարցին»։

30 տարի ՀՀ ընդդիմադիր ուժերին՝ հատուկ է եղել բարձրաձայնել «կործանվող Հայաստանի» մասին թեզը՝ այն համատեռքստում, որ եթե իրենք չգան իշխանության, երկիրը կոչնչանա։ 44-օրյա պատերազմից հետո երբ անվտանգային խնդիրները սրվեցին, այս թեզը ուժեղացավ։ Սակայն այն չեփվեց այն չափով, որ «Հայաստանը կործանող» Փաշինյանին հեռացնեն։ 5-րդ անգամ չստացվեց։ Ինչո՞ւ։ Հայրապետյանը նշում է․ «Խաբո՛ւմ են ժողովրդին, թե ՀՀ-ն կործանվում է, ո՛չ, Ալիևի և Պուտինի ձեռքին չէ՝ մեր պետությունը վերացնել-չվերացնելու հարցը։ Սովետը ստրկացրել էր մեզ, բայց հիմա ՀՀ-ն հրաշք սերունդ ունի, մռայլ չէ մեր ապագան։ Հիշեք, թե 44-օրյային արտերկրից ինչպես էին բանակից խուսափելու համար ՌԴ գնացած երիտասարդները գալիս, որ պատերազմ գնային։ Իշխանությունը զավթելու համար հերթի են կանգնած՝ Կրեմլի կալպակի տակ են, բայց նոր սերունդը ճեղքում է այս երևույթը։ Ժողովուրդը 2021-ին գերադասեց հող տվող, բայց արդարամտության հույս ներշնչող ղեկավարին, քան նրանք, ովքեր հողերը պահել էին, բայց պետություն չոքեցրել անարդարության բեռի տակ»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան