Սպահանի քաղաքապետ Ալի Ղասեմզադեի հրավերով հոկտեմբերի 20-24-ը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի գլխավորած պատվիրակությունը քառօրյա պաշտոնական այցով եցել է Իրանի Իսլամական Հանրապետության Սպահան քաղաքում․ այս մասին հայտնեցին Կապանի համայնքապետարանից։ Հոկտեմբերի 21-ին համայնքի ղեկավարը հանդիպում է ունեցել Սպահանի քաղաքապետ Ալի Ղասեմզադեի և քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ, քննարկել հետագա հնարավոր համագործակցության ուղիները։ Սպահանի քաղաքապետը, ողջունելով պատվիրակությանը, իր …