ԱՄՆ-ում Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Ջարե Սեբաստիան Դալկեն դատապարտվել է 22 տարվա ազատազրկման՝ ազգային պաշտպանության գաղտնի տեղեկատվությունը ռուսական հատուկ ծառայության աշխատակցին փոխանցելու փորձի համար։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Արդարադատության նախարարությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Ըստ դատական փաստաթղթերի՝ 2023 թվականին Դալկեն իրեն մեղավոր է ճանաչել օտարերկրյա գործակալին գաղտնի, չբացահայտված տեղեկատվություն փոխանցելու մեղադրանքի վեց …

