Օրբանը Զելենսկիին առաջարկել է «կրակը դադարեցնել ռուսական զորքերի հետ ներկայիս շփման գծով»՝ ՌԴ-ի հետ «բանակցություններն արագացնելու» համար

Լուրեր

07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխվել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
Բոլորը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նախապես չհայտարարված պաշտոնական այցով այսօր ժամանել է Կիև, որտեղ բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Հանդիպման ավարտին Օրբանը և Զելենսկին հայտարարել են, որ երկու երկրներն էլ աշխատելու են գլոբալ համագործակցության համաձայնագրի վրա, որը նման է այն պայմանագրերին, որոնք Ուկրաինան արդեն ստորագրել է ԱՄՆ-ի, ԵՄ-ի և մի շարք այլ երկրների հետ, գրում է Current time-ը։

Խոսելով Ուկրաինայում պատերազմի մասին՝ Օրբանն ասել է, որ Զելենսկիին առաջարկել է կրակը դադարեցնել ներկայում գոյություն ունեցող ռուսական զորքերի հետ շփման գծով։

«Ես պարոն նախագահին ասացի, որ նրա նախաձեռնությունները շատ ժամանակ են պահանջում՝ ելնելով միջազգային դիվանագիտության կանոններից։ Ուստի ես խնդրեցի պարոն նախագահին մտածել՝ արդյո՞ք հնարավոր կլինի մի փոքր այլ կերպ անել․ դադարեցնել կրակը, հետո բանակցել Ռուսաստանի հետ, քանի որ հրադադարը կարագացնի այս բանակցությունների տեմպերը»,- ասել է Օրբանը։

Ուկրաինայի նախագահն էլ նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի թեմայից բացի՝ «քննարկվել են  բարիդրացիական հարաբերությունների ամենահիմնական հարցերը՝ առևտուր, միջսահմանային համագործակցություն, ենթակառուցվածքներ և էներգետիկ հարցեր»:

«Այսօր խոսել ենք հումանիտար ոլորտի մասին։ Մեր երկխոսության բովանդակությունը բոլոր հարցերում կարող է դառնալ հիմք՝ մեր պետությունների միջև ապագա երկկողմ փաստաթղթի համար, որը կկարգավորի մեր բոլոր հարաբերությունները և հիմնված կլինի երկրների միջև հարաբերություններում հայելային մոտեցման վրա»,- նշել է Զելենսկին։

Նա հավելելով, որ Հունգարիայում կարող է բացվել առաջին ուկրաինական դպրոցը՝ փախստական ​​ընտանիքների երեխաների համար, որոնք լքել են Ուկրաինան ռուսական լայնածավալ ներխուժման պատճառով։

Օրբանն իր հերթին հայտարարել է, որ Հունգարիան պատրաստ է աջակցել Ուկրաինայի տնտեսության արդիականացմանը, ինչպես նաև մտադիր է օգնել Ուկրաինային ԵՄ Խորհրդում նախագահության ընթացքում, որը պաշտոնապես ստանձնել է հուլիսի 1-ին և կտևի մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։