Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու փաստերով քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է. որպես մեղադրյալ է ներգրավվել շուրջ 3 տասնյակ անձ

Լուրեր

01.05.2026 | 13:15
Ռոնալդու․ Կարիերայիս ավարտը մոտենում է
01.05.2026 | 12:51
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների թարմացված դիրքերը դասակարգման աղյուսակում
01.05.2026 | 12:36
Ռուսական ԱԹՍ-ները հարձակվել են Օդեսայի վրա. վնասվել է նավահանգստի ենթակառուցվածքը
01.05.2026 | 12:24
Ադրբեջանի Մեջլիսը դադարեցնում է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ
01.05.2026 | 12:22
Բասկետբոլի Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ում
01.05.2026 | 12:08
ԵԽ-ի բանաձևում Արցախի հիշատակման պատճառով Բաքվում ԵՄ դեսպանն Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել․ բողոքի նոտա է հանձնվել
01.05.2026 | 11:55
2 մլն եվրո և 1,8 մլն դոլար կանխիկ, 16 անշարժ գույք․ ինչ է հայտարարագրել Նարեկ Կարապետյանը
01.05.2026 | 11:43
Եվրախորհրդարանը ցանկանում է ՀՀ-ի ընտրությունները պաշտպանել ռուսական ազդեցությունից․ DW-ի անդրադարձը
01.05.2026 | 11:33
ՖԻՖԱ-ի նախագահը հաստատել է՝ Իրանը կմասնակցի ԱԱ-2026-ին․ Դոնալդ Թրամփն արձագանքել է
01.05.2026 | 11:31
«Աշխատանքն ու աշխատողն այսօր․ մարտահրավերներն ու առաջնահերթությունները». ՈՒՂԻՂ
01.05.2026 | 11:16
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
01.05.2026 | 11:01
Աշխատանքի շնորհիվ ենք ստեղծում նոր արժեքներ և ամրապնդում մեր երկրի տնտեսական հիմքերը․ ՀՀ նախագահ
01.05.2026 | 10:48
«Զեբրն» իրականում ներկված ավանակ էր․ կենդանաբանական այգուց կենդանի չի փախել
01.05.2026 | 10:44
Արման Ծառուկյանը RAF-ում կմրցի Թոնի Ֆերգյուսոնի հետ
01.05.2026 | 10:36
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարձակվել են Տուապսեի վրա. ծովային տերմինալի տարածքում հրդեհ է բռնկվել
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների և դրանց հիման վրա նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթով կատարված ապացուցողական և այլ վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու մի քանի տասնյակ դեպքեր․ տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Մասնավորապես՝ հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Արմավիրի մարզի հաշվառման-քննական բաժանմունքի ավագ տեսուչ Ս. Կ.-ն, օգտագործելով ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունը, իր մտերիմ Ս. Պ.-ի օժանդակությամբ, վարորդական վկայական ստանալու համար դիմած բազմաթիվ քաղաքացիներից ստացել է տարբեր չափերի կաշառք: Ընդ որում՝ կաշառքի գումարի չափը յուրաքանչյուր անձի դեպքում կազմել է մինչև 400.000 ՀՀ դրամ:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2023 թ. ընթացքում, Ս. Պ.-ի օժանդակությամբ, ՃՈ ավագ տեսուչ Ս. Կ.-ն, վարորդական վկայական ստանալու համար դիմած շուրջ 30 քաղաքացիներից ընդունելով ձևական բնույթ կրող տեսական և գործնական քննություններ, կազմել է կեղծ փաստաթղթեր առ այն, որ թեկնածուները հաջողությամբ հաղթահարել են քննությունները: Որոշ դեպքերում էլ թեկնածուներն առհասարակ քննության չեն մասնակցել, սակայն Ս. Կ.-ն դարձյալ կազմել է քննությունները հանձնելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, որոնք հիմք են հանդիսացել վարորդական վկայական տրամադրելու համար: Դրա դիմաց ՃՈ տեսուչը նշված բոլոր քաղաքացիներից 2023 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ ստացել է 6,5 միլիոն ՀՀ դրամ կաշառք:

Արդյունքում՝ տեսական և գործնական գիտելիքներ չունեցող բազմաթիվ քաղաքացիներ ապօրինի ստացել են վարորդական վկայականներ և շահագործել տրանսպորտային միջոցներ՝ այդ կերպ վտանգելով ճանապարհային երթևեկությունը:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար ՃՈ ավագ տեսուչ Ս. Կ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով 29 դրվագ, 441-րդ հոդվածի 1-ին մասով 15 դրվագ և 445-րդ հոդվածի 1-ին մասով 15 դրվագ, իսկ ՃՈ տեսուչին օժանդակած Ս. Պ.-ին՝ 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով 29 դրվագ:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: