Ազգային ժողովը դեկտեմբերի 11-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Պրոբացիայի ծառայության մասին» եւ կից օրենսդրական փաթեթը. տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։ «Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում` Կառավարության ծրագրին համապատասխան, ակնկալվում է բարեփոխել Պրոբացիայի ծառայության կարգավիճակը` այն դարձնելով պետական ծառայության առանձին տեսակ, բացառել տարբերակված մոտեցումը միեւնույն կարգավիճակն ունեցող ենթակա պետական մարմինների միջեւ, ընդլայնել պրոբացիայի …