Էրդողանի ղեկավարրած ուժը փոքր տարբերությամբ առաջ է անցնում գլխավոր ընդդիմադիր կուսակցությունից. հարցում

Լուրեր

07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն ու Ադրբեջանը գործարկել են ԹՐԻՓՓ-ի եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերը
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
Բոլորը

Թուրքական ALF Research ընկերությունը հրապարակել է վերջին սոցհարցման արդյունքները, որոնց համաձայն՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած Արդարություն և զարգացում  կուսակցությունը փոքր տարբերությամբ առաջ է անցնում գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից (CHP), գրում են տեղական լրատվամիջոցները։

ALF Research ընկերությունը հունիսի 10-20-ը հարցում է անցկացրել 3400 մարդու շրջանում։ Հետազոտական ​​ընկերությունը հարցման մասնակիցներին հարցրել է՝ «Ո՞ր կուսակցությանը կքվեարկեիք, եթե ընտրություններ լինեին այս կիրակի»:

ԱԶԿ-ն ստացել է ձայների 33,1 տոկոսը, CHP-ն՝ 30,8 տոկոսը։

Էրդողանի դաշնակից Դևլեթ Բաչելիի գլխավորած Ազգայնական շարժում կուսակցության օգտին պատրաստ է եղել քվեարկել հարցվածների 10,5 տոկոսը, քրդամետ DEM կուսակցության օգտին՝ 9,1 տոկոսը, ընդդիմադիր ազգայնական İYİ (Լավ) կուսակցության՝ 3,5 տոկոսը, Refah կուսակցության՝ 5,5 տոկոսը, Zafer (Հաղթանակ) կուսակցության՝ 3,8 տոկոսը, այլ կուսակցությունների օգտին՝ 3,7 տոկոսը։

Նշենք, որ վերջերս ASAL Research-ի կողմից անցկացված «Թուրքիայի քաղաքական օրակարգ» հարցման արդյունքում, որն անցկացվել էր 2000 քաղաքացու շրջանում երկրի 26 նահանգներում մայիսի 24-28-ը, մասնակիցների 31,5 տոկոսն ասել էր, որ կքվեարկի CHP-ի օգտին, 30,6 տոկոսն աջակցություն էր հայտնել իշխող ԱԶԿ-ին։

Հավելենք, որ հունիսի սկզբին Էրդողանը 18 տարի անց այցելել էր գլխավոր ընդդիմադիր Ժողովրդհանրապետական կուսակցության՝ CHP-ի կենտրոնակայան, որտեղ նրան դիմավորել էր ընդդիմության առաջնորդ Օզգյուր Օզելը։ Էրդողանն ու Օզելը լուսանկարվել էին մամուլի ներկայացուցիչների համար, այնուհետև տեղի էր ունեցել կողմերի հանդիպումը։ Էրդողանը վերջին անգամ այցելել էր CHP-ի այն ժամանակվա նախագահ Դենիզ Բայկալին 18 տարի առաջ՝ վարչապետի պաշտոնում։ Նա մասնակցել էր կուսակցության գլխավոր շտաբի նոր շենքի բացման համար։ Մինչ այդ, մայիսի 2-ին էլ Էրդողանն ԱԶԿ-ի կենտրոնակայանում էր ընդունել CHP-ի նախագահ Օզգյուր Օզելին։

Էմմա Չոբանյան