«Ինչու ԼՂ-ում հայեր չկան». Freedom House-ի զեկույցն ու Ալիևի նոր պահանջները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն ու Ադրբեջանը գործարկել են ԹՐԻՓՓ-ի եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերը
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
Բոլորը

Լեռնային Ղարաբաղում մարդիկ դիտավորյալ կերպով ենթարկվել են կանոնավոր հարձակումների, ահաբեկման, տարրական իրավունքներից և համապատասխան կենսապայմաններից զրկվածության և զանգվածային տեղահանությունների։ Այս ամենն արձանագրել է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» վերտառությամբ լայնածավալ փաստահավաք զեկույցում։ Դրանում մանրամասն ուսումնասիրվել են ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձությունները՝ սկսած 2020 թվականի պատերազմից մինչև 2023-ի սեպտեմբեր՝ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակում։

Freedom House կազմակերպության ձեռք բերած ապացույցները ցույց են տալիս, որ ադրբեջանական պետությունը գործել է մեթոդաբար մշակված ռազմավարությամբ՝ Լեռնային Ղարաբաղն իր էթնիկ հայ բնակչությունից, պատմական և մշակութային ներկայությունից դատարկելու համար:

Զեկույցում ներկայացված ապացույցները հստակորեն մատնանշում են, որ այդ հարցում ադրբեջանական իշխանություններն իրենց գործողություններն իրականացրել են մեթոդական և համակարգված ձևով՝ նպատակ ունենալով Լեռնային Ղարաբաղը զրկել բնիկ հայերից, մաքրել տարածաշրջանը հայկական պատմական ժառանգությունից ու մշակույթից։

Զեկույցը, ուսումնասիրության առնելով Ադրբեջանի իշխանությունների գործողությունները և հռետորաբանությունը, նկատել է, որ այն հիմնավոր հիմքեր է տալիս եզրակացնելու, որ նրանց բռնի տեղահանումը եղել է միտումնավոր: Փաստերը ցույց են տալիս, որ գոյություն ունի համակարգված երկարաժամկետ ծրագիր, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղը էթնիկ հայ բնակչությունից ազատելուն: Այդ քաղաքականությունն իրականացվել է կանոնավոր գործողությունների միջոցով, որոնք հանդիսանում են մարդու իրավունքների, միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային քրեական իրավունքի կոպիտ խախտումներ։ Ադրբեջանական պետությունը աստիճանաբար և մեթոդաբար ստեղծել է այնպիսի կենսապայմաններ, որոնք նպատակ են ունեցել կամ հայ բնակչության աստիճանական ոչնչացման, կամ էլ անհնարին դարձնելու նրանց մնալն ու գոյատևումը, որը հանգեցրել է բռնի տեղահանության:

Երեկ Բաքվում Կանադայի նորանշանակ դեսպանն Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը բարձրացրել է բռնի տեղահանման ենթարկված Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքի հարցը։ Ի պատասխան՝ Ալիևը պահանջներ է ներկայացրել Հայաստանին։

«Վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար, ներառյալ՝ «Արևմտյան Ադրբեջան» համայնքի ներկայացուցիչների վերադարձի իրավունքը»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն ընդգծում է՝ խնդրահարույց է, երբ Ալիևը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան»:

Ադրբեջանագետը հարց է բարձրացնում՝ ինչպե՞ս կարող են հայերը վերադառնալ Արցախ, երբ Ադրբեջանի իշխանությունները, ինչպես արձանագրվել է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում, նպատակ են ունեցել կա՛մ հայ բնակչության աստիճանական ոչնչացման, կա՛մ էլ անհնարին դարձնել նրանց մնալն ու գոյատևումը, որը հանգեցրել է բռնի տեղահանության:

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան