Կոնդը կհավասարեցվի հողին․ ինչ է կառուցվելու փոխարենը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

«ՀայՓոստ»-ի շենքի փոխարեն՝ չորս աստղանի հյուրանոց, կոնֆերանս դահլիճներ, համերգասրահ, ցուցասրահներ, գործարար կենտրոն և այլն։ Այստեղ իրականացվելու է Համաշխարհային առևտրի կենտրոն ներդրումային ծրագիրը։ Երևանի Սարյան 22 հասցեի շենքը և հարակից 13 հազար 200 քառ/մետր մակերեսով տարածքի բոլոր շինությունները քանդվելու են։

Կառավարությունը հունիսի 27-ի նիստում այս տներն ու հողատարածքները ճանաչեց հանրային գերակա շահ․ տարածքը ներառում է «ՀայՓոստ»-ի գլխավոր մասնաշենքը, Կոնդ թաղամասը՝ մինչև Պռոշյան փողոցի սկզբնամաս։ Ծրագրից դուրս են մնում միայն Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցին ու եկեղեցապատկան շինությունները։

Ընդհանուր տարածքում, ըստ Կառավարության հրապարակած փաստաթղթերի, առկա է 63 անշարժ գույք, որոնց թվում են բնակելի տներ, խանութներ, հողատարածքներ և այլն։ Բնակիչներն իրենց սեփականությունն ազատելու են երկու տարվա ընթացքում, հետհաշվարկը սկսվել է հունիսի 27-ից՝ Կառավարության որոշման ընդունմամբ։

Ֆրիկի 5 հասցեի բնակիչներից մեկը, որի տունը ևս ընդգրկված է հանրային գերակա շահ ճանաչված գույքերի ցանկում, նշում է՝ փոխհատուցման հարցով իրենց հետ դեռ քննարկում տեղի չի ունեցել։

Կառավարության հրապարակած փաստաթղթերում Կոնդի բնակիչներին և տարածքում տնտեսական գործունեություն ծավալող քաղաքացիներին փոխհատուցումներ հատկացնելու վերաբերյալ տեղեկություններ չկան։ Փոխարենը Գևորգ Պապոյանի ղեկավարած գերատեսչությունը մանրամասն նկարագրել է, որ Երևանի կենտրոնում գտնվող Կոնդ թաղամասի տները հին են ու խարխուլ, իսկ դրանց փոխարեն կկառուցվի քաղաքաշինական տեսակետից կարևոր նշանակություն ունեցող Համաշխարհային առևտրի կենտրոն։

Կոնդում դեմ չեն փոփոխություններին, բայց սպասում են պաշտոնյաների հետ հանդիպումների։ Սուրբ Հովհաննեսի փողոցի 25/1 հասցեի սեփականատերերն այս փուլում տեսախցիկի առջև խոսելու ցանկություն չունեն, բայց համարժեք փոխհատուցում ստանալու դեպքում դեմ չեն ներդրումային ծրագրի իրականացմանը։

Կոնդի բնակիչներից մեկն էլ մեզ հետ զրույցում ասաց՝ իրեն արդեն փոխհատուցում տրամադրել են, բայց համարժեք չի համարում։

Քաղաքացիների սեփականության փոխհատուցման վերաբերյալ Factor TV-ն պարզաբանումների համար դիմեց տարածքը հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը հեղինակած Էկոնոմիկայի նախարարությանը, սակայն գերատեսչությունից հրաժարվեցին քաղաքացիներին հուզող հարցերի վերաբերյալ պարզաբանումներ տրամադրել։

Երևանում Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցապատողը «Ռենշին» ընկերությունն է, հայտարարվում է 210 մլն դոլարի ներդրման մասին։ Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած նախագծից տեղեկանում ենք, որ ներդրումային ծրագիրը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, կբարելավի գործարար միջավայրն ու զբոսաշրջության մակարդակը։

Կառավարության նախագծերում և կառուցապատողի հետ ստորագրված պայմանագրում տեղեկություններ չկան այն մասին, թե Հայփոստի շենքը և հարակից 12 հազար քառ/մետր տարածքը «Ռենշին» ընկերությանը որքա՞ն գումարի դիմաց է տրամադրվում։ Ստացվում է, որ Կառավարությունը մասնավոր ընկերությանը գույքը տրամադրում է ներդումների դիմաց։ Փաստացի, շենքի ձեռքբերման համար «Ռենշին»-ը միջոցներ պետությանը չի տրամադրելու, փոխարենը միայն իրականացնելու է 212 մլն դրամի ներդրումը։ Նախագծում նշվում է 10,000 աշխատատեղի ստեղծման մասին՝ առանց ժամկետների հստակեցման։ Ծրագրում պետությունը ևս մասնաբաժին է ունենալու՝ 50 տոկոսի չափով։

Ըստ հրապարակումների՝ ներդրող «Ռենշին» ընկերության սեփականատերերն են գործարարներ Էդուարդ Մարությանն ու Արայիկ Կարապետյանը։ Նրանք Երևանում զբաղվում են կառուցապատմամբ։ Նրանց բիզնեսների թվում են «Գլոբալ կրեդիտ» վարկային կազմակերպությունը և «Ինքոր» ներդրումային ընկերությունը։

Ի՞նչ հետևանքներ կունենա գրեթե մշտապես գերբեռնված Սարյան, Արամ, Բուզանդ փողոցների խաչմերուկում Համաշխարհային առևտրի կենտրոնի շինարարությունը իր ենթակառուցվածքներով։ Այս հատվածում օրվա գրեթե բոլոր ժամերին խցանումներ են, իսկ մինչ այս հրապարակված նախագծերում նոր ճանապարհի կառուցման մասին խոսք չկա։

Նոր կառուցապատման որոշման ֆոնին ուշագրավ է, որ երկուշաբթի տեղի ունեցած Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոսում էր կենտրոնը բեռնաթափելու անհրաժեշտության մասին։

«Փարիզ-էստ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր, ճարտարապետ Մարիամ Խաչատրյանը Factor TV-ի հետ զրույցում կարծիք է հայտնում, որ նոր կառուցապատումը խնդիրներ է առաջացնելու։ Ըստ նրա՝ տպավորություն է, թե քաղաքային կառավարումը Երևանում ինքնահոսի է թողնված, և որևէ մեկը չի հաշվարկում առկա ռեսուրսներն ու հնարավորությունները։ Ճարտարապետը քաղաքային իշխանության, հանրության և մասնագետների միջև երկխոսության անհրաժեշտություն է տեսնում։

Խնդիրների վերաբերյալ Էկոնոմիկայի նախարարությունը մեկնաբանություններ տալու ցանկություն չունի։ Մինչ մասնագետներն ահազանգում են հնարավոր ռիսկերի մասին, գերատեսչությունը մտահոգություններին ի պատասխան՝ մատնացույց է անում 210 մլն դոլարի ներդրման մասին պայմանավորվածությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան