Արյո՛ւն կա Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև․ Մակրոնը դա չի մոռանա, կմոտիվացվի՝ ՀՀ-ին աջակցելու․ Արմեն Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 20:31
Ադրբեջանը կիբերբանակ է ստեղծում
02.10.2026 | 20:15
Ինչպես և որտեղ են չեզոքացնել ադրբեջանցի զինվորին․ ականատեսները մանրամասներ են պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:04
Շաքիում ՀՀ սահմանը հատել է միայն մեկ ադրբեջանցի զինծառայող․ ԱԱԾ
02.10.2026 | 20:00
ՔՆՆԱՐԿՈւՄ. Ռուսական գազի թանկացումը կբերի՞ էներգետիկ ճգնաժամի, ՀՀ-ն ի՞նչ հակաքայլեր ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 19:53
Մհեր Գրիգորյանը ԶՖԳ-ի պատվիրակության հետ քննարկել է ջրամբարաշինության և ջրային ռեսուրսների ծրագրերը
02.10.2026 | 19:44
Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ չպահպանելով նախկինում գործող սահմանափակումները. Զելենսկի
02.10.2026 | 19:34
Վիճաբանություն Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց
02.10.2026 | 19:20
ՌԴ-ն սպասում է Հայաստանի արձագանքին՝ երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ. Օվերչուկ
02.10.2026 | 19:11
Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Էստոնիայի հետ
02.10.2026 | 19:00
ՀԷՑ-ի կոնցեսիոն կառավարմամբ հետաքրքրված է 5 միջազգային կորպորացիա, 100% բաժնետոմսեր կճանաչվեն հանրային գերակա շահ․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 18:44
ՆԳՆ-ում քննարկել են ընտանեկան բռնության դեպքերի արձագանքման նոր մեխանիզմները
02.10.2026 | 18:31
ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներ
02.10.2026 | 18:19
Ֆրանսիան հրաժարվել է հաստատել Բաքվի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագիրը, Թուրքիան էլ արգելափակել Հայաստանի ծրագիրը․ Politico
02.10.2026 | 18:10
Ադրբեջանցին պիտի դատապարտվի այստեղ, և գերիների հետ փոխանակման հարցը քննարկվի․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի քաղաքական դաշտում այսօր երկու օրակարգ կա, «հայրենիքը կործանումից փրկել» Փաշինյանին հեռացնելու միջոցով և Հայաստանի եվրաինտեգրման կամ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի։ Փրկության օրակարգը ԱԺ ընդդիմությունն է և Բագրատ Գալստանյանը, 2-րդ օրակարգը մեջտեղ է բերել Ժողովրդավարական ուժերի հարթակը։ Քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ սրանք իրար մրցակցող օրակարգեր են։ Նա պնդում է, որ Հայաստանի եվրաինտեգրումը չպետք է կապել Փաշինյանի կառավարության հետ, և եթե այն նույնիսկ փոխվի՝ օրակարգը պետք է մնա արդիական․

«ՀՀ եվրաինտեգրումը Փաշինյանի անձի հետ կապ չունի, այն ՀՀ-ի ռազմավարական գիծը պիտի դառնա, քանի որ բնակչության մեծ մասը պատրաստ է։ Ադրբեջանը ՌԴ-ի տված զենքով սպանել է հազարավոր հայ զինվորների, ռուսները ՀՀ-ի թշնամիներին են օգնել, մեր կախվածությունը մեր թուլությունն է՝ խոցելի ենք դարձել, ռուսական կոնցեպտը սխալ է եղել։ ՌԴ-ն Թուրքիայի և Ադրբեջանի առաջ վերցրել է պարտավորություն՝ ՀՀ-ի դիսֆունկցիոնալությունը ապահովել, դա իր պարտավորությունն է, այնքան չպաշտպանված լինի, որ ՀՀ որևէ ղեկավար չդիմակայի ռուս-ադրբեջանական սպառնալիքներին և շանտաժին։ ԵՄ-ին անդամակցելու և ԵՏՄ-ից դուրս գալու դեմ ճամբարի առաջին շարքերում պրոռուսական ճամբարն է՝ օլիգարխներ են, ՌԴ-ի շահերի կրողն են։ Նրանց հարստության աղբյուրն է ՌԴ-ն»,- նշեց վերլուծաբանը։

ԱՄՆ օրենսդիրների բարձրաստիճան պատվիրակություն է Հայաստանում։ Նրանցից հանրապետական սենատոր Ռոջեր Ուիքերը շեշտելով, որ ՀՀ կառավարությունն ու ժողովուրդը ցանկանում են խաղաղության համաձայնագիր տեսնել Ադրբեջանի հետ, որ սահմանազատումը, սահմանագծումն ավարտվի, ռազմագերիներն ազատ արձակվեն, սահմանները վերաբացվեն, լինի մարդկանց ազատ տեղաշարժ հարևան Թուրքիայից և խթանվի տնտեսությունը, նա դիմեց Ադրբեջանին՝ հորդորելով հասկանալ ազատության գինն ու արժեքը․ «Ուզում եմ մեր Ադրբեջանի գործընկերներին խոսք հղել և ԵԱՀԿ մյուս անդամներին, զգուշացե՛ք, թե ինչի կարող է բերել միավորումը Պուտինի Ռուսաստանի հետ, զգուշացե՛ք, որ ռուսական մեծ արջը մեկ անգամ ևս չփորձի գերիշխող դիրք զբաղեցնել նախկին Խորհրդային միության երկրների նկատմամբ»։

Ռոջեր Վիքերը նշեց, թե Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը Հյուսիսային Կորեայի հետ միասին ագրեսիվ մոտեցում ունեն աշխարհի այն հատվածի նկատմամբ, որ փորձում է ազատ շնչել և ժողովրդավարության մաս կազմել։ Ընդգծելով, որ Ռուսաստանը մեծ ներգրավվածություն ունի տարածաշրջանում, Իրանն էլ անմիջապես հարևանությամբ է գտնվում՝ սենատորն ասաց․ «Նրանք փորձում են տարածաշրջանում ի չիք դարձնել ժողովրդավարությունը և ազատությունները, և Հայաստանն այս հարցում մեծ վճռականություն և հաստատակամություն է հանդես բերում դա թույլ չտալու համար»։ Պնդեց նաև, որ ԱՄՆ-ն ՀՀ-ի կողքին է։

Արմեն Հովհաննիսյանը ասում է․ «ՌԴ-ն թուլանում է և ռեգիոնից հեռանում է, մեզ սկուտեղի վրա հանձնում է Թուրքիային, դա կկանխվի՝ ԵՄ-ին անդամակցելու միջոցով։ Ալիևի սպառնալիքի թիրախում ՀՀ-ն է, ԱՄՆ սենատորը ասաց՝ ՀՀ վրա հարձակումն անընդունելի է Վաշինգտոնի համար։ Ըստ էության, ԱՄՆ-ն ասում է Ադրբեջանին՝ ռուս-բելառուսական փակուղի ես մտել, զգուշացնում է՝ վատ է ավարտվելու, դուրս արի այդտեղից, ԱՄՆ-ի համար անընդունելի է»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան