ՌԴ ԱԳՆ-ն Ուկրաինային է փոխանցել անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկին անհապաղ ձերբակալելու պահանջները․ հայտնում է գերատեսչությունը։ «Միջազգային ահաբեկչության դեմ պայքարը յուրաքանչյուր պետության պարտականությունն է, ռուսական կողմը պահանջում է Կիևի ռեժիմից անհապաղ դադարեցնել ահաբեկչական գործողություններին ցանկացած աջակցություն, հանձնել մեղավորներին և փոխհատուցել տուժածներին պատճառված վնասը։ Ուկրաինայի՝ հակաահաբեկչական կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների խախտումը կհանգեցնի նրա միջազգային իրավական պատասխանատվության»,- ասվում …

