ԱԳՆ խոսնակը՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանի հետկանչի մասին հարցին ի պատասխան

Լուրեր

06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր Factor TV-ի հարցին ի պատասխան հույս հայտնեց՝ Հայաստանը Ռուսաստանում շուտով նոր դեսպան կունենա, թեկնածությունն արդեն ներկայացված է, սպասում են նշանակմանը։ Մենք հարց էինք ուղղել Սիմոնյանին՝ արդյո՞ք հնարավոր է, որ Վաղարշակ Հարությունյանը հետ կանչվի ՌԴ-ից՝ հաշվի առնելով նրա վերջին հայտարարություններն ու այցերը, և արդյո՞ք դեսպանի հայտարարությունները համաձայնեցվում են ՀՀ ԱԳՆ-ի հետ։

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Factor TV-ի հարցին ի պատասխան ասաց, որ այս պահին թեմայի վերաբերյալ հավելյալ մեկնաբանություն չունեն։

«Ինչպես գիտեք դեսպանների հետ կանչը կամ նշանակումը գործընթաց է, որի վերջնարդյունքի մասին պաշտոնապես հանրային իրազեկումն ապահովում ենք ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրի հրապարակման ժամանակ»,- ասաց արտգործնախարարության խոսնակը։

Մինչ այս պահը խոսվում էր խորհրդարանի իշխանական պատգամավոր Գուրգեն Արսենյանի թեկնածության մասին։ Դեռ 2023-ի հոկտեմբերին Արսենյանը հաստատել էր, որ իր թեկնածությունն է ներկայացվել Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնի համար․ «Իմ փաստաթղթերը գտնվում են Ռուսաստանում»,- ասել էր Արսենյանը։ Տեղեկություններ էին տարածվել անգամ, որ Ռուսաստանը մերժել է Արսենյանի ագրեմանները, սակայն պատգամավորը հերքել էր։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն այսօր, պատասխանելով Ռուսաստանում Հայաստանի դեսպանի փոփոխության մասին լրագրողների հարցին, ասել է․ «Պետության իրավասությունն է՝ որոշել դեսպանի թեկնածությունը այս կամ այն երկրում։ Այս դեպքում մենք խոսում ենք Ռուսաստանի Դաշնությունում դեսպանին փոխարինելու՝ Հայաստանի ղեկավարության մտադրության մասին»։

Ռուս պաշտոնյան նաև ընդգծել է, որ «Ռուսաստանը գոհ է Մոսկվայում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի աշխատանքից»։

Արփի Հակոբյան