Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ քվեարկությունն ուղիղ հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում: «83 կողմ, 23 դեմ. նախագիծը (օտարերկրյա գործակալների մասին-խմբ.) երկրորդ ընթերցմամբ ընդունվել է», – ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ ամփոփելով քվեարկության արդյունքները։ Օրինագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է երեքշաբթի օրվանից։ Երեքշաբթի օրը խորհրդարանականները չեն …

