Ադրբեջանն ու Չինաստանը ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագիր են ընդունել

Լուրեր

07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Բոլորը

Աստանայում այսօր Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում «Ադրբեջանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիր» է ընդունվել, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հռչակագրում նշվում է, որ միջազգային և տարածաշրջանային իրավիճակի լույսի ներքո կողմերը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում, ամրապնդել համագործակցությունը միջազգային հարցերում, համատեղ պաշտպանել երկու երկրների ընդհանուր շահերը և համատեղ առաջ մղել տարածաշրջանային և գլոբալ խաղաղությունը, կայունությունը։

Ասվում է, որ կողմերը հաստատում են ռազմավարական գործընկերություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի, հավասարության, վստահության, փոխադարձ աջակցության, փոխշահավետության և համագործակցության վրա՝ որպես երկկողմ հարաբերությունների հիմնարար սկզբունքներ։ Կողմերը միմյանց համարում են առաջնահերթ և վստահելի գործընկերներ ու ինքնուրույն որոշում են երկկողմ հարաբերությունների քաղաքականությունը՝ անկախ արտաքին գործոններից։

Կողմերը վերահաստատում են իրենց հանձնառությունը տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի, չհարձակման, ներքին գործերին չմիջամտելու, իրավահավասարության և փոխշահավետության և խաղաղ գոյակցության նկատմամբ։ Ադրբեջանական կողմը վճռականորեն պաշտպանում է «Մեկ Չինաստանի» սկզբունքը, ընդունում է, որ աշխարհում կա միայն մեկ Չինաստան, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը միակ օրինական իշխանությունն է, որը ներկայացնում է ողջ Չինաստանը, իսկ Թայվանը չինականի անբաժանելի մասն է, կտրականապես դեմ է «Թայվանի անկախության» ցանկացած ձևին և աջակցում է միջնեղուցային հարաբերությունների խաղաղ զարգացմանը, ինչպես նաև Չինաստանի վերամիավորման համար Չինաստանի կառավարության ջանքերին։

«Չինական կողմը վճռականորեն աջակցում է ադրբեջանական կողմի առաջարկած խաղաղության օրակարգին և հակաարդյունավետ է համարում աշխարհաքաղաքական ինտրիգները, որոնք ուղղված են առճակատման պահպանմանը»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև՝ կողմերն ընդգծում են, որ «ահաբեկչությունը, անջատողականությունը և ծայրահեղականությունը լուրջ վտանգներ են ներկայացնում ամբողջ միջազգային հանրության համար և պահանջում են ընդհանուր ջանքերի միավորում՝ այդ մարտահրավերները կանխելու և հակազդելու համար»։ Կողմերը պատրաստ են սերտ շփումներ և համակարգում իրականացնել ազգային, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ անվտանգության կարևորագույն հարցերի շուրջ, ամրապնդել վստահությունը և թույլ չտալ որևէ ուժի օգտագործել իրենց պետության տարածքը՝ մյուս կողմի դեմ գործողություններ իրականացնելու համար։

Երկու երկրները նաև աջակցելու են  միմյանց ջանքերին՝ իրենց տարածքներով անցնող միջազգային տրանսպորտային միջանցքների անվտանգության և անխափան շահագործման ապահովման հարցերը լուծելու հարցում, ազգային օրենսդրության և երկկողմ համաձայնագրերի շրջանակում բարենպաստ պայմաններ կստեղծեն տարանցիկ փոխադրումների համար։

Նշենք, որ Աստանայում այսօր ավելի վաղ տեղի էր ունեցել Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Էմմա Չոբանյան