Ինչ են քննարկել Էրդողանն ու Պուտինը

Լուրեր

07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Բոլորը

Աստանայում ՇՀԿ-ի գագաթնաժողովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների վիճակը, ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, Պաղեստինի դեմ Իսրայելի ագրեսիան, սիրիական կարգավորումը և ահաբեկչության դեմ պայքարի հարցերը:

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ ։

Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ Անկարան շարունակելու է ջանքեր գործադրել տարածաշրջանային և գլոբալ կայունության ապահովման համար:

«Նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիան կարող է հող ձևավորել հրադադարի համաձայնագրի, ապա նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հասնելու համար: Նա վստահություն է հայտնել, որ հնարավոր կլինի արդար կարգավորում, որը կբավարարի երկու կողմերին:

Պետության ղեկավարն ընդգծել է, որ Իսրայելի հարձակումները պաղեստինյան տարածքի վրա և Թել Ավիվի սպառնալիքները Լիբանանի հասցեին սպառնում են տարածաշրջանային և գլոբալ խաղաղությանն ու կայունությանը: Նրա խոսքով ՝ հակամարտության տարածումը ամենամեծ վնասը կհասցնի տարածաշրջանի երկրներին։ Թուրքիայի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել «ջանքերը կենտրոնացնել Իսրայելին կանգնեցնելու վրա»:

Անդրադառնալով ահաբեկչության դեմ պայքարի թեմային ՝ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան վճռական է իր սահմանների մոտ ահաբեկչական պետության ստեղծումը թույլ չտալու հարցում:

Նա ընդգծել է ահաբեկչական կազմակերպությունների, մասնավորապես, Սիրիայում քաղաքացիական պատերազմի համար բարենպաստ միջավայր ստեղծող անկայունության դադարեցման համար կոնկրետ միջոցների ձեռնարկման կարևորությունը: Նախագահ Էրդողանը հայտնել է այդ ուղղությամբ համագործակցելու Թուրքիայի պատրաստակամությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: