ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօրվա ճեպազրույցում դժգոհություն հայտնելով ՀԱՊԿ-ի չաշխատող անվտանգային համակարգից՝ խոսել է նաև ԵՄ-ի հետ հարաբերություններից: Հարցին, թե Հայաստանը պատրա՞ստ է ԵՄ-ի հետ հարաբերությունները սերտացնելու, անդամության թեկնածու դառնալուն՝ Սիմոնյանը պատասխանեց. «Միանշանակ։ Մենք պատրաստ ենք շարժվելու էն ուղղությամբ, որը մեզ առավել անվտանգություն կապահովի։ Այսօր ժողովրդավարական երկիր լինելը մեր անվտանգային ամենամեծ համակարգն է։ Աշխարհը հիմա …

