Էրդողանի ու Ասադի՝ 13 տարվա ընթացքում առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ ՌԴ-ում

Լուրեր

07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը 13 տարի անց կարող են կրկին հանդիպել։ Սպասվում է, որ հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանում, Իրաքում կամ Պարսից ծոցի երկրներից մեկում, հայտնում է Turkiye-ն՝վկայակոչելով իր աղբյուրներին։

Մոսկվայում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի շփումներից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դամասկոս է ուղարկել իր հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևին՝ հանձնարարելով համոզել Ասադին մասնակցել Շանհայի համագործակցության կազմակերպության հանդիպմանը։

Նշվում է, որ հանդիպումը կկայանա մինչև սեպտեմբեր, սակայն որտեղ՝ որոշված չէ։ Առանձնանում են Ռուսաստանը, Պարսից ծոցի երկրները և Իրաքը։ Սիրիան նախընտրում է Իրաքը։ Մյուս կողմից, Անկարան ցանկանում է, որ գործընթացը տեղի ունենա անաղմուկ, հանդիպումը լինի առաջնորդակենտրոն, ոչ թե պատվիրակությունների մակարդակով։ Նաև պահանջում է, որ հանդիպմանը չմասնակցի որևէ այլ երկիր։

Լրատվամիջոցը գրում է, որ երկիրը, որտեղ կկայանա հանդիպումը, պարզ կդառնա ՌԴ նախագահ Պուտինի Թուրքիա այցից հետո։

Մինչ հանդիպումը՝ երկու երկրները կստեղծեն փոխադարձ հանձնաժողովներ՝ ռազմական, քաղաքական, տնտեսական, ահաբեկչության և փախստականների հետ կապված հարցերը որոշելու համար։ Կողմերը կվերանայեն իրենց նախկին պահանջները։ Հանդիպման ամենակարևոր թեմաները լինելու են Սիրիայի ինքնիշխանությունը, փախստականների վերադարձը իրենց երկիր և PKK/YPG-ի հարցը։ Ըստ աղբյուրների՝ Դամասկոսը ցանկանում է, որ թուրք զինվորները հետ քաշվեն մի քանի կետերից՝ ի նշան բարի կամքի դրսևորման։

Օրերս Էրդողանը հնարավոր էր համարել Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորումը։

«Չկա պատճառ, թե ինչու դա չպետք է լինի: Այլ կերպ ասած՝ մենք միասին ենք գործելու Սիրիայի հետ հարաբերությունները զարգացնելու համար, ինչպես դա արել ենք անցյալում։ Մենք երբեք չենք ունեցել նպատակ՝ միջամտելու Սիրիայի ներքին գործերին»,- ասել էր Էրդողանը։

Նա հավելել էր, որ սիրիացիները եղբայրական ժողովուրդ են։

«Սիրիացի ժողովուրդը համայնք է, որի հետ մենք միասին ապրում ենք որպես եղբայր ժողովուրդներ: Ճիշտ այնպես, ինչպես մենք շատ լավ պահել հարաբերություններ ենք ունեցել Սիրիայի հետ, մենք նախկինում էլ ունեցել ենք հանդիպումներ պարոն Բաշար ալ-Ասադի հետ (Սիրիայի նախագահ), ներառյալ՝ ընտանեկան հանդիպումները: Անհնար է ասել, որ վաղը դա չի լինի, դա նորից կլինի»,- հայտարարել էր Թուրքիայի նախագահը։

Էմմա Չոբանյան