Թուրքիայում 8 քուրդ լրագրողներ դատապարտվել են ավելի քան 6 տարվա ազատազրկման

Լուրեր

07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

Ութ քուրդ լրագրողներ, որոնք ձերբակալվել էին 2023 թվականի մայիսի 16-ին Անկարայում հետաքննության շրջանակում և ազատ արձակվել մինչև դատավարությունը, դատապարտվել են վեց տարի և երեք ամիս ժամկետով ազատազրկման, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Mezopotamya գործակալությանը (MA) և JINNEWS-ին առնչվող լրագրողները դատապարտվել են «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» մեղադրանքով՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ ենթադրյալ կապերի պատճառով։ Նրանք են՝ MA-ի լրագրողներ Դիրեն Յուրտսևերը, Բերիվան Ալթանը, Սելման Գյուզելյուզը, Հաքան Յալչընը, Էմրուլլահ Աջարը, Ջեյլան Շահինլին, Զեմո Աղգյոզը և Դենիզ Նազլըմը, ինչպես նաև JINNEWS-ի լրագրողներ Հաբիբե Էրենը և Օզնուր Դեղերը և նախկին մագիստրանտ Մեհմեթ Գյունհանը։

Անկարայի 4-րդ Բարձր քրեական դատարանը Էրենին, Շահինլիին և Գյունհանին արդարացրել է ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեղադրանքով, իսկ մյուս ութ լրագրողներին դատապարտել ազատազրկման։

The Dicle Fırat լրագրողական ասոցիացիան (DFG) խստորեն դատապարտել է դատավճիռները։ Հայտարարության մեջ DFG-ն կառավարությանը մեղադրել է դատական ​​միջոցներով լրագրողներին լռեցնելու փորձի մեջ։

«Նպատակն է՝ թույլ չտալ քուրդ լրագրողներին կատարել իրենց աշխատանքը: Լրագրողներին որպես «կազմակերպության անդամ» պիտակավորելը վկաների շինծու ցուցմունքների և հաղորդումների հիման վրա անընդունելի է։ Այս վճիռը մեսիջ է ուղարկու, որ քրդական հարցը լուսաբանող լրագրողները կպատժվեն»,- ասվում է հայտարարության մեջ։

Թուրքիայում քուրդ լրագրողները հաճախ են ենթարկվում իրավական ոտնձգությունների, կանգնում դատարանի առաջ և ենթարկվում ազատազրկման՝ քրդերի և PKK-ի հետ կապված հարցեր լուսաբանելու համար:

Իրավապաշտպան կազմակերպությունները պարբերաբար մեղադրում են Թուրքիային ԶԼՄ-ների ազատությունը խարխլելու մեջ՝ լրագրողներին ձերբակալելու և  քննադատական ​​լրատվամիջոցները փակելու միջոցով, որոնք ուժգնացել են հատկապես 2016 թվականի հուլիսին ձախողված հեղաշրջումից հետո:

Էմմա Չոբանյան