Իսպանիան կիսաեզրափակիչում է․ Մերինոյի գոլը լրացուցիչ ժամանակում հաղթանակ է պարգևում իր թիմին

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Այսօր Գերմանիայի և Իսպանիայի հավաքականների միջև հանդիպումով մեկնարկեց Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչ փուլը։

Armsport.am-ի փոխանցմամբ՝ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Այս խաղում առաջին գոլը երկրորդ խաղակեսում խփեց Դանի Օլմոն՝ աչքի ընկնելով Լամին Յամալի փոխանցումից։ Յամալը 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում դարձել է գոլային փոխանցումների քանակով առաջատարը։ Գերմանիայի հավաքականի հետ խաղում նա երրորդ գոլային փոխանցումն է կատարել մրցաշարում։

89-րդ րոպեին Ֆլորիան Վիրցը հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Իր գոլի շնորհիվ Վիրցն այժմ ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, ով գոլ է խփել Գերմանիայի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆում:

Հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում, 120-րդ րոպեին իսպանացիների կազմում Միկել Մերինոն հաղթանակ պարգևեց իր թիմին։

Իսպանիայի հավաքականի մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի Պորտուգալիա-Ֆրանսիա հանդիպման հաղթողը։

Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի Իսպանիայի հետ հանդիպումը Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերի համար 20-րդն է Եվրոպայի առաջնությունում։ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից (29 հանդիպում) և նրա հայրենակից Պեպեից հետո (22 հանդիպում) 38-ամյա դարպասապահը երրորդ ֆուտբոլիստն է, ով հասել է 20 հանդիպման նշագծին։ Նոյերը ԵԱ-ում Գերմանիայի հավաքականի կազմում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստն է: