Պաշտոնական Կիևն արձագանքել է Օրբանի Մոսկվա այցին

Լուրեր

09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ Մոսկվա գնալու որոշումը կայացվել է «առանց Ուկրաինայի համաձայնության կամ համաձայնեցման»։ Այս մասին ասվում է Ուկրաինայի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

«Հիշեցնում ենք, որ մեր երկրի համար «Ուկրաինայի վերաբերյալ առանց Ուկրաինայի համաձայնագրեր չկան» սկզբունքը մնում է անխախտ, և կոչ ենք անում բոլոր երկրներին խստորեն պահպանել այն։ Արդար խաղաղությունը վերականգնելու միակ իրատեսական ճանապարհը մնում է Խաղաղության բանաձևը։ Ինչպես վկայում է Շվեյցարիայում առաջին գլոբալ խաղաղության գագաթնաժողովը, որին մասնակցում էր նաև Հունգարիան, հարյուրից ավելի պետություններ և միջազգային կազմակերպություններ կիսում են խաղաղության տեսլականը՝ հիմնված Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ՄԱԿ-ի կանոնադրության հարգման վրա: Խաղաղության գագաթնաժողովի ձևաչափն առանցքային հարթակ է արդար խաղաղությունը վերականգնելու ուղիներ գտնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Հունգարիայի վարչապետի՝ Կիև կատարած այցից հետո Ուկրաինան կառուցողական է տրամադրված երկկողմ համագործակցության զարգացման և եվրաինտեգրման ուղղությամբ հետագա աշխատանքի հարցում։

Նշենք, որ Օրբանն այսօր ժամանել է Մոսկվա, որտեղ բանակցություններ է անցկացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։