Թուրքիայի նախագահը պաշտպանել է «Գորշ գայլերի» ժեստը ցուցադրած ֆուտբոլիստին

Լուրեր

30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մերիհ Դեմրիալի շուրջ ստեղծված սկանդալին ու նրա որակազրկմանը։ Թուրք ֆուտբոլիստը Եվրո-2024-ի շրջանակում Ավստրիայի հետ հանդիպմանը գոլը տոնել էր ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլերի» ժեստը ցուցադրելով։

«Ինչ-որ մեկն ասո՞ւմ է, որ գերմանացիներն իրենց մարզաշապիկների վրա արծիվ ունեն: Որևէ մեկն ասո՞ւմ է՝ ֆրանսիացիների շապիկին աքլոր կա, ինչի՞ ես աքլոր հագել։ Այնտեղ Մերիհն իր հուզմունքն է արտահայտել այդ կերպ։ Մեր ԱԳ նախարարությունը զանգահարել է պաշտոնյաներին և համապատասխան քայլեր են ձեռնարկվում: Հուսանք՝ ամեն ինչ շաբաթ օրվա մասին է: Հաղթանակով կհեռանանք խաղադաշտից ու կանցնենք հաջորդ փուլ»,- ասել է Էրդողանը։

Նա նշել է, որ  եթե ​​որևէ արտառոց բան տեղի չի ունենա, որոշել են մասնակցել հանդիպմանը։

Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ն այսօր պաշտոնապես  հայտնել է, որ երկու խաղով որակազրկել է Թուրքիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալին՝ ֆուտբոլային հանդիպման ժամանակ աջ ծայրահեղական «Գորշ գայլերի» նշանը ցույց տալու համար։ ՈՒԵՖԱ-ն  նշում է, որ պատժամիջոցներ է կիրառել Դեմիրալի նկատմամբ «վարքագծի ընդհանուր սկզբունքները չկատարելու, պարկեշտ վարքագծի հիմնարար կանոնները խախտելու, սպորտային միջոցառումները ոչ սպորտային վարքագծի համար օգտագործելու և ֆուտբոլի հեղինակությունը վնասելու համար»:

Դեմիրալը բաց կթողնի Անգլիայի կամ Շվեյցարիայի դեմ հնարավոր կիսաեզրափակիչը, եթե շաբաթ Թուրքիան հաղթի Նիդերլանդներին․ այս խաղին նույնպես նա չի մասնակցի:

Էմմա Չոբանյան