Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստը նեոֆաշիստական «Գորշ գայլերի» խորհրդանիշն է ցույց տվել

Լուրեր

29.10.2026 | 15:29
Փաշինյանը շնորհավորել է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 15:10
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
29.10.2026 | 15:04
Նարեկ Կարապետյանը հարձակվեց և խփեց. ՔՊ խմբակցության քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:56
Թող վերահսկեն իրենց «մեծ ֆեյքին»՝ Տարոն Չախոյանին․ Աննա Գրիգորյանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:50
Կայացել է ուշուի Հայաստանի առաջնությունը
29.10.2026 | 14:44
Իրենք հրահրել են, հարվածել և երևաց` ովքեր ծեծ կերան. Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:37
Դուք ուժեղ չեք․ կռիվ մի սարքեք՝ չեք ծեծվի․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:32
Բոլորին պարզ է` ով է սադրիչը. Նարեկ Կարապետյանն արձագանքեց ՔՊ-ականների պնդումներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:28
Երևանում կոյուղագծի անցկացման աշխատանքների ժամանակ փլուզում է տեղի ունեցել․ մեկ մարդ մահացել է
29.10.2026 | 14:26
Մեր խոսույթի ու պահվածքի վերանայման հարց կա. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:20
Մի բոլ սեռական բնույթի հայհոյանքներ եք տվել․ Կոնջորյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:13
էդ տրամաբանությամբ Էդգար Ղազարյանը օրը մի քանի անգամ պիտի ծեծ ուտի․ Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:06
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ի 1/8-րդ եզրափակչի Ավստրիա-Թուրքիա հանդիպման ժամանակ թուրք ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալը ցույց է տվել ծայրահեղ ազգայնական, նեոֆաշիստական «Գորշ գայլերի» նշանը։

Հանդիպման արդեն առաջին րոպեին Թուրքիայի հավաքականի պաշտպան Դեմիրալը բացել է խաղի հաշիվը։ Երկրորդ խաղակեսում պաշտպանը նաև դուբլ է ձևակերպել։ 67-րդ րոպեին ավստրիացիները հաշիվը կրճատել են, սակայն ավելին անել չի հաջողվել,և Թուրքիան դուրս է եկել ¼ եզրափակիչ։

Դեմիրալը հենց ինքը սոցցանցերի իր էջում   հրապարկել է իր կողմից արված «Գորշ գայլերի» խորհրդանիշով լուսանկարը՝ մակագրությամբ․«Ինչ երջանիկ է նա, ով ասում է, որ ես թուրք եմ»։

Թուրք ֆուտբոլիստի այս պահվածքը  քննադատությունների ալիք  է  բարձրացրել՝ նրան որակազրկելու պահանջով։ Գերմանացի լրագրող Թոբիաս Հուկը X-ի իր միկրոբլոգում գրում է, որ գոլի հեղինակ Մերիհ Դեմիրալը մարզադաշտում ֆաշիստական ​​ողջույն է տալիս «Գորշ գայլերին»։

«Նա քարոզում է «թուրքը» որպես «գերակա ռասա», որը պետք է բնաջնջի բոլոր «ստորադաս մարդկանց» (քրդեր, հրեաներ, քրիստոնյաներ, հայեր, եզդիներ, ալեվիներ և այլն)։ Սա կարելի է համեմատել Հիտլերի ողջույնի հետ, քանի որ «Գորշ գայլերը» Ադոլֆ Հիտլերին տեսնում են որպես իրենց օրինակներից մեկը ռասայական և բնաջնջման գաղափարախոսության մեջ: Սա պետք է հանգեցնի EURO 2024-ում Դեմիրալի որակազրկմանը։ Այսօր նաև Սիվասի ջարդերի տարելիցն է։ 1993 թվականի հուլիսի 2-ին «Գորշ գայլերը» Սիվասի հյուրանոցներից մեկում սպանեցին 35 ալևիների»,– նշում է լրագրողը։

Վաշինգտոնում գործող «Քուրդիստանի ամերիկյան ընկերներ» կազմակերպության համահիմնադիր Դիլիման Աբդուլքադերն էլ X-ի իր էջում գրում է։

«Թուրքիայի ազգային հավաքականն ունի խորը ռասիստական ​​պատմություն, այստեղ 2019 թվականին նրանք ռազմական ողջույնի խոսքեր էին հնչեցրել՝ ի աջակցություն Էրդողանի՝ Սիրիայում քրդերի դեմ պատերազմին։ Ավելի ուշ ֆրանսիացի պաշտոնյաները կոչ արեցին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի ազգային հավաքականի նկատմամբ»,-գրել է նա։

Մինչ սոցցաների թուրքական հատվածում ազգայնական կարգախոսներով տոնում են Ավստրիայի նկատմամբ հաղթանակը, թուրքական հասարակության ավելի լիբերալ մասը դատապարտում է նման դրսևորումները։

«Խաղը հիանալի էր: Բայց այս ֆաշիստական ​​ողջույնը՝ ոչ։ Այս տղաների միտքը  ապականված է։ Նրանք կարծում են, որ ֆուտբոլը պատերազմ է»,-նշել  է թուրք լրագրող Յավուզ Բայդարը։

UEFA-ն դեռևս չի մեկնաբանել թուրք ֆուտբոլիստի պահվածքը։

Նշենք, որ «Գորշ գայլերը» աջ ծայրահեղական, ուլտրաազգայնական, իսլամիստական, նեոֆաշիստական, պանթուրքական կազմակերպություն է, որը գործունեություն է ծավալում տարբեր երկրներում։

Դրա անդամները սպառնալիք են դիտարկվում բազմաթիվ երկրներումր և փորձ է արվում արգելել նրանց գործունեությունը։  Մասնավորապես, 2020թ․ նոյեմբերի 4-ին Ֆրանսիայի կառավարությունը որոշեց երկրի տարածքում արգելել թուրք ազգայնականներին միավորող «Գորշ գայլերի» գործունեությունը։ Պատճառը հոկտեմբերի 29-ին Ֆրանսիայի Դիժոն քաղաքում «Գորշ գայլերի» կազմակերպած քայլերթն էր, որի ընթացքում հայերի դեմ բռնության և ատելության կոչեր էին հնչեցրել։ Ֆրանսիայի օրինակին հետևելով՝ Գերմանիայում ևս նման գործընթաց սկսվեց։ Ընդդիմադիր և իշխող կուսակցության մի շարք ներկայացուցիչներ բազմաթիվ նախաձեռնություններով հանդես եկան այդ կազմակերպության գործունեությունը արգելելու համար։

«Գորշ գայլերի» գործունեությունն արգելելու գործընթաց է սկսվել նաև ԱՄՆ-ում։

Էմմա Չոբանյան