Բարձրահարկ շենքում վերամբարձ կռունկը պոկվել է, կռունկավարը՝ տեղում մահացել
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտա 9/2 հասցեում կառուցվող բարձրահարկ շենքի բակում վերամբարձ կռունկը պոկվել և ընկել է, ինչի հետևանքով կռունկավարը տեղում մահացել է։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: