Մինսկում ընթանում է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում են 9 երկրների պատվիրակություններ, գրում է ԲԵԼՏԱ-ն։ Նշվում է, որ ուշադրության կենտրոնում են միջազգային օրակարգի արդի խնդիրները և ԱՊՀ ձևաչափով փոխգործակցությունը: Պատվիրակությունների հանդիպումներն անցկացվելու են նեղ և ընդլայնված կազմով։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցում հանդիպմանը։ Հայաստանը ներկայացնում է ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։ Նախատեսված …

