Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով մարդու հիմնարար իրավունքների խախտումներին առնչվող հարցերը։ ՄԻՊ-ի աշխատակազմից տեղեկացնում են, որ այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ Պաշտպանը նշել է, որ Ադրբեջանի անօրինական գործողությունների հետևանքով խախտվում են Արցախի բնակչության հիմնարար իրավունքները և ազատությունները, ինչպիսիք …