Բայդենը մինչև երկուշաբթի դուրս կգա ընտրապայքարից. FT

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների հետ մասնավոր զրույցներում ասել է, որ նախագահ Ջո Բայդենին համոզել է դուրս գալ ընտրապայքարից, ինչը հնարավոր կլինի անել «շատ շուտով», գրում է The Washington Post (WP)՝ հղում անելով իր աղբյուրներին։

Դեմոկրատական կուսակցության անանուն դոնորները Financial Times-ին (FT) ասել են, որ Բայդենին ընտրապայքարից դուրս գալուն մոտեցրել է նախընտրական արշավին նվիրատվություն կատարելուց իրենց հրաժարումը: Հրատարակության զրուցակիցները կարծում են, որ նախագահը կարող է հայտարարել ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու մասին արդեն այս շաբաթավերջին։

WP-ի հոդվածում նշվում է, որ Նենսի Փելոսին ակտիվորեն փորձում է համոզել Ջո Բայդենին հրաժարվել նախագահական ընտրություններին մասնակցելուց։ Ներկայացուցիչների պալատի ղեկավարության որոշ անդամների հետ զրույցում նա ասել է, որ Բայդենը «մոտ է» այդ որոշմանը: Փելոսիի նման հայտարարությունները WP-ին հաստատել են Դեմոկրատական կուսակցության երեք ներկայացուցիչներ։

Financial Times-ը գրում է, որ Դեմոկրատական կուսակցության հովանավորների բոյկոտը կարող էր Ջո Բայդենին մոտեցնել ընտրապայքարից դուրս գալու որոշմանը։ Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները գրել էին, որ մի քանի դոնորներ կասեցրել են ավելի քան 90 միլիոն դոլար ընդհանուր գումարի նվիրատվությունների փոխանցումը, քանի դեռ կուսակցությունը Ջո Բայդենին չի փոխարինել մեկ այլ թեկնածուով։ Financial Times-ի հետ զրույցում դոնորները պնդում են, որ Բայդենը նվիրատվությունները դադարեցնելու մասին «ազդանշան է ստացել» ։ Ըստ նրանց՝ ներկայիս նախագահն այժմ գտնվում է «անհաղթահարելի ճնշման տակ»։