Հունաստանում ՀՀ դեսպանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի գլխավոր քարտուղարին է ներկայացրել ՀՀ-ում արձանագրված տնտեսական աճի միտումները

Լուրեր

26.06.2026 | 19:34
Մարտի 1-ին մի քանի մահ եղել է «Չերյոմուխա»-ի սխալ օգտագործումից. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 19:25
Զինվորական ծառայությունից խուսափելու գործերով հետազոտությունից հրաժարվելու համար քրեական պատասխանատվություն կարող է սահմանվել
26.06.2026 | 19:17
ԴՕԿ-ը Դանիել Իոաննիսյանին վկայի կարգավիճակով ՍԴ հրավիրելու միջնորդություն ներկայացրեց
26.06.2026 | 19:10
Դրոշներ՝ բոլոր համայնքների մուտքերի մոտ․ ՔՊ-ականների նախագիծն ընդգրկվել է ԱԺ արտահերթ նիստի օրակարգում
26.06.2026 | 19:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Նոր պատերազմ կսկսվի՞ ԱՄՆ-ի և Իրանի միջև․ 60-օրյա հրադադարի և «Թրամփի ուղու» ապագան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 18:50
Բոլորի բջջային հեռախոսները՝ մեկ շտեմարանում․ ինչ ռիսկեր է պարունակում Կառավարության նախաձեռնությունը
26.06.2026 | 18:39
Փաշինյանը AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
26.06.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանը՝ շարքային պատգամավոր դառնալու ճանապարհին․ ինչ է սպասվում ԱԺ գործող նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 18:27
Լավրովն արձագանքել է Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ Ռուբիոյի հայտարարություններին
26.06.2026 | 18:20
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
26.06.2026 | 18:11
Թուրքիայում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ միջոցառում է կազմակերպվել
26.06.2026 | 18:00
ԴՕԿ-ը Դանիել Իոաննիսյանին վկայի կարգավիճակով ՍԴ հրավիրելու միջնորդություն ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:49
ՌԴ-ն և Ուկրաինան գերիների են փոխանակել 160-ը 160-ի դիմաց
26.06.2026 | 17:37
ՔՊ-ի հայտարարագրում ներկայացված չէ որևէ աշխատակցի աշխատանքային պայմանագիր․ Լիպարիտ Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:33
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Բոլորը

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի գլխավոր քարտուղար Աստերիոս Ցուկալասի հետ։

Ինչպես տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանում վերջին տարիներին արձանագրված տնտեսական աճի միտումները, բանկային համակարգում առկա իրավիճակը։ Ներկայացվել են ռազմավարական առումով նշանակություն ունեցող ծրագրերը, ինչպիսիք են Գյումրին որպես «չոր նավահանգիստ» հաստատելու ՀՀ կառավարության ծրագիրը և Խաղաղության խաչմերուկի հայեցակարգի մանրամասները և դրա իրականացմանը խոչընդոտող հանգամանքները։

Աստերիոս Ցուկալասը մանրամասնել է բանկի համագործակցությունը Հայաստանի հետ վերջին տարիներին, նշել ներկայում իրականացվող ծրագրերի մասին, ինչպես նաև ապագայում համագործակցության հեռանկարների մասին։

Հանդիպմանը մասնակցել են բանկի ավագ խորհրդատու Դավիդ Շահզադեյանը և Սալոնիկում ՀՀ պատվո հյուպատոս Ակիս Դագազյանը։