«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը դիմում ներկայացրեց ԿԸՀ` 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։ Դաշինքի նախընտրական ցուցակի 2-րդ համար Արամ Վարդևանյանը ԿԸՀ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց, որ դիմումում ներառվել են ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ քվեարկության օրը տեղի ունեցած, իրենց գնահատմամբ, «մասշտաբային ընտրախախտումները»։ «Մենք ներկայացրել ենք այն մասշտաբային ընտրախախտումները, որոնք …

