19 Հունիս 2024 | 11:33
Իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են ժամանակակից տեխնոլոգիաներով արագ կառուցվող տների մասին հարցեր
Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են իրանական «Հուշմանդ Սազե» շինարարական ընկերության ներկայացուցիչներին։ Կոմիտեից հայտնում են, որ քննարկվել են ժամանակակից տեխնոլոգիաներով արագ կառուցվող տների, հասարակական նշանակության շենքերի և շինությունների նախագծման, դրանց կիրառման վերաբերյալ հարցեր։ Դիտարկելով Հայաստանում իրականացվող քաղաքաշինական ծրագրերում ընկերության ներգրավման հնարավորությունները՝ կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը ներկայացրել է դպրոցներ, մանկապարտեզներ, մարզական և առողջապահական հաստատություններ կառուցելու ՀՀ …