Կանադայի իշխանությունները նոր պատժամիջոցներ են սահմանել ռուսաստանցի 13 բարձրաստիճան պաշտոնյաների և գերատեսչությունների, բանտային ծառայության և ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, ովքեր «ներգրավված են եղել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ դաժան վերաբերմունքի և մահվան մեջ»: Այս մասին ասվում է Կանադայի կառավարության կայքում հրապարակված հաղորդագրությունում։ Խոսքը «Նովիչոկ» նյարդային նյութով 2020 թվականին Նավալնիի թունավորման մասին է, որը 2021-ին կալանավորվել էր …

