Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև ստորագրված Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը նախատեսում է օգնություն ագրեսիայի դեպքում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին Փհենյանում Կիմ Չեն Ընի հետ բանակցություններից հետո ասել է Վլադիմիր Պուտինը։ «Այսօր ստորագրված համապարփակ գործընկերության համաձայնագիրը, ի թիվս այլ բաների, նախատեսում է փոխադարձ օգնության տրամադրում այս համաձայնագրի կողմերից մեկի դեմ ագրեսիայի դեպքում»,- ասել է նախագահը։ Պուտինի …

