ՀՀ-ն ԱՄՆ-ի,Ֆրանսիայի հետ 5-10 զորավարժություն պիտի անցկացնի․ 5 տարուց Ադրբեջանին զսպող ԶՈՒ կունենանք․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ քաղաքական դաշտում բանավեճերը և քննարկումներն ավելի շատ անցյալի մասին են՝ ո՞վ էր մեղավոր պարտության համար, ո՞ւմ ժամանակ էր, որ Ադրբեջանը ռազմական բալանսը թեքեց իր ուղղությամբ, ո՞ւմ ժամանակ էր, որ ՀՀ-ն ՌԴ-ից անառողջ կախվածություն ձեռք բերեց։ Այս ամենով հանդերձ՝ չենք տեսնում լուծումների շուրջ քննարկումներ։ Բայց այսօր արդիական է այն հարցը, թե ո՞րը պիտի լինի գլխավոր եզրակացությունը՝ ինչպե՞ս ամուր անվտանգություն, պաշտպանություն, պետություն ունենալ։ Հատկապես, որ տարիներ շարունակ եղել է քարոզչություն, որ Հայաստանը միայնակ է, միայն Ռուսաստանի շնորհիվ կարող է գոյություն ունենալ, և ՀՀ-ի անվտանգության ապահովումը պատվիրակվել է հենց ՌԴ-ին , սակայն Արցախի կորուստը, ՀՀ տարածքների զավթումը Ադրբեջանի կողմից փաստեցին, որ ՌԴ-ն չի կատարում իր անվտանգային պարտականությունները։

Ի դեպ, Արևմուտքի և Հայաստանի միջև անվտանգային գործակցությանը բացահայտ դեմ են արտահայտվում Ադրբեջանը և Ռուսաստանը։ Բաքուն քննադատել է արևմտյան պետություններին Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը խորացնելու համար. «ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ում անցկացված զորավարժությունները, Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին մահաբեր զենքերի տրամադրումն ու ԵՄ կողմից Խաղաղության եվրոպական հիմնադրամի քողի ներքո Երևանին 10 միլիոն եվրոյի ռազմական օգնության տրամադրումը, ոգեշնչում են օկուպացիոն ՀՀ-ին, որպեսզի նոր սադրանքների դիմի և Ադրբեջանի դեմ հերթական պատերազմին նախապատրաստվի»: Իսկ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է․ «Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանը գործընկերների փնտրտուքի մեջ չի գնա Կիևի վարչակարգի ճանապարհով՝ ընտրելով Արևմուտքի և Ռուսաստանի միջև։ Մենք ապավինում ենք Հայաստանի քաղաքական իմաստությանը, պարզապես չէինք ցանկանա, որ այդ փնտրտուքները կատարվեին այն ռեժիմով, որը ժամանակին ընտրել էր Կիևը, այսինքն՝ «կամ-կամ»»։ Ազգային անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Հրաչյա Արզումանյանը Factor TV-ի հետ զրույցում մեկնաբանելով իրավիճակը՝ նշում է․

«Սպառնալիքներին ողջ հայ ժողովուրդը պիտի պատասխանի, ՀՀ անվտանգության համակարգը պիտի համապարփակ լինի։ ՌԴ-ի հետ աղետի և պարտության գնացինք, Արևմուտքի օգնությամբ՝ լրջորեն կբարեփոխվեն Զինված ուժերը։ Ադրբեջանին կջարդեր մեր բանակը, բայց ՀՀ-ի պայքարը Թուրքիայի և ՌԴ-ի դեմ է, չհասկացանք՝ ում դեմ ենք կռվում և պարտվեցինք, և եթե հասկանայինք՝ կխուսափեինք պարտությունից։ Ռուս-թուրքական մահացու նավահանգստից ՀՀ-ն պիտի դուրս գա՝ սպանելու են մեզ այդտեղ, կան դաշնակիցներ, որոնք հզոր Հայաստան են ուզում տեսնել։ Այո՛, Արևմուտքն ուզում է՝ ՀՀ-ն հզոր լինի, դա ելնում է իր շահերից։ Ադրբեջանը մեծ պատերազմի ներուժ չունի, զենքի պրոբլեմ կա՝ ունենալով գումար։ Այսօր ոչ մեկը պատրաստ չէ ՀՀ-ին լայնածավալ ռազմական սպառնալիքի առջև դնել։ ՀՀ-ն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ տարեկան 5-10 զորավարժություն պիտի անցկացնի, ոչ՝ 1-ը, և զինուժի բարեփոխումների արդյունքում ՀՀ-ն 5 տարում կունենա զինուժ, որն Ադրբեջանի ագրեսիան կզսպի, 20 տարուց կունենանք անվտանգության համակարգ, որի վրա Թուրքիան և ՌԴ-ն չեն համարձակվի հարձակվել, թանկ գին կվճարեն»,- նշեց Հրաչյա Արզումանյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան