Ռուս-ադրբեջանական հարձակման սցենար կա, ՌԴ-ն Ադրբեջանի բանակով մատ է թափ տալիս ՀՀ-ի վրա. Արամայիս Աղաբեկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Այսօր պաշտոնական Երևանը հերքեց Բաքվի հաղորդումը, թե, իբր, հուլիսի 28-ին՝ ժամը 17:40-ի շրջանում, ՀՀ ԶՈՒ-ին պատկանող կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ է իրականացրել Լաչինի շրջանում։ Ըստ ՊՆ-ի՝ Բաքվի հաղորդումը իրական չէ: Բաքուն այսօր հաղորդել է, թե հատուկ տեխնիկական միջոցներով որսացել են ԱԹՍ-ն և հեռացրել տարածքից։ Օրերս ադրբեջանական կողմը նաև պնդել էր, թե վերջին շրջանում հայկական ուժերը, իբր, ծանր զինատեսակներ են կիրառել Քելբաջարի և անօդաչու սարք՝ Թովուզի ուղղությամբ։ «Եթե նման սադրիչ գործողությունները չդադարեն, ապա ինքնապաշտպանության նպատակով Ադրբեջանի ԶՈւ-ի զինանոցում գտնվող բոլոր միջոցների կիրառմամբ համապատասխան քայլեր կձեռնարկվեն»,- սպառնալիք էր հնչել Բաքվից։

ՀՀ ԱԳՆ-ն պատասխանեց Ադրբեջանի ՊՆ-ի սպառնալից հայտարարությանը՝ պնդելով, որ ՀՀ-ին էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու փորձերն անընդունելի են, այն որակում է «անհասկանալի»: Երևանը հիշեցնում է, որ Ադրբեջանը չի արձագանքում միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծելու առաջարկին։

«Մարտական եղբայրության» անդամ, պատմաբան Արամայիս Աղաբեկյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ Հայաստանի դեմ հստակ ռազմավարություն է տեսնում․

«Ադրբեջանը և ՌԴ-ն մեղադրում են Արևմուտքին ՀՀ-ին զինելու մեջ, որպեսզի հետագայում ռազմական ագրեսիան արդարացնեն։ ՌԴ-ն Ադրբեջանի բանակով է մատ թափ տալիս ՀՀ-ի վրա, ռուս-ադրբեջանական հարձակման հարձակման սցենար կա։ ՀՀ-ն չպետք է Ադրբեջանի 86 600 ք/կմ տարածքը ճանաչի, եթե Ալիևը չի նստում բանակցային սեղանի շուրջ, պայմանագիր չի կնքում։ Պետականության կորստի առաջ ենք․ ընդդիմությունն ասում է՝ ՌԴ-ի հետ հարաբերությունը լավացնենք, իշխանությունը քարոզում է՝ խաղաղությանն այլընտրանք չկա։ Պատերազմը չի ավարտվել, ՌԴ-ն և Ադրբեջանը ՀՀ-ն ծայրագավառ են տեսնում, Ալիևի բանակն էլ հիմնական գործիքն է»,- նշեց Արամայիս Աղաբեկյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան