Ուկրաինական կողմի նախաձեռնությամբ մայիսի 21-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել զրույց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի միջև: Այդ մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից: «Զրուցակիցները քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում, Հայաստան-Ուկրաինա միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասված է հաղորդագրության …

