Մեծ Բրիտանիան դիտարկում է 2000 մղոն (մոտ 3200 կիլոմետր) հեռահարության հրթիռների մշակումը, որոնք ունակ կլինեն ոչնչացնել ռուսական տարածքից արձակված միջուկային մարտագլխիկներ կրող տակտիկական հրթիռները: Այս մասին հայտնում է բրիտանական The Times-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, գրում է Meduza-ն։ Լրատվամիջոցի տվյալներով՝ Մեծ Բրիտանիան ծրագրում է զենքի մշակման վրա աշխատել Գերմանիայի հետ։ Հրթիռները նախատեսվում է տեղակայել Գերմանիայի …

