Մեծ Բրիտանիան ծրագրում է մշակել հեռահար հրթիռներ, որոնք կարող են ոչնչացնել Ռուսաստանի միջուկային զենքը․The Times

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Մեծ Բրիտանիան դիտարկում է 2000 մղոն (մոտ 3200 կիլոմետր) հեռահարության հրթիռների մշակումը, որոնք ունակ կլինեն ոչնչացնել ռուսական տարածքից արձակված միջուկային մարտագլխիկներ կրող տակտիկական հրթիռները: Այս մասին հայտնում է բրիտանական The Times-ը՝ հղում անելով դիվանագիտական ​​աղբյուրներին, գրում է Meduza-ն։

Լրատվամիջոցի տվյալներով՝ Մեծ Բրիտանիան ծրագրում է զենքի մշակման վրա աշխատել Գերմանիայի հետ։ Հրթիռները նախատեսվում է տեղակայել Գերմանիայի տարածքում, դրանք կփոխարինեն ամերիկյան հրթիռներին, որոնք այնտեղ կհայտնվեն 2026 թվականին։ Դիվանագիտական ​​աղբյուրը հայտնել է, որ ամերիկյան զենքը կլինի միջանկյալ տարբերակ, մինչ Եվրոպան մշակի իր հրթիռները:

Ֆրանսիան, Իտալիան, Լեհաստանը և Գերմանիան ավելի վաղ պայմանավորվել էին համատեղ հեռահար հրթիռներ մշակել: Սակայն, ինչպես գրում է The Times-ը, Գերմանիան փորձել է համոզել Մեծ Բրիտանիային սկսել զենքի համատեղ մշակում, և, ըստ աղբյուրի, բրիտանական կողմը համաձայնել է։

Լրատվամիջոցը նշում է, որ Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի պաշտպանության նախարարները հնարավոր է, որ քննարկել են այդ հարցը Բեռլինում հուլիսի 24-ին տեղի ունեցած հանդիպմանը։

Բրիտանական պաշտպանական շրջանակների աղբյուրը  հայտնել է, որ կողմերը դիտարկել են տարբեր տարբերակներ, սակայն վերջնական որոշման չեն եկել։ Զրուցակիցը նշել է, որ Մեծ Բրիտանիան չի որոշել՝ մտնել երկկողմ, թե բազմակողմ գործընկերության մեջ։

Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի պաշտպանության նախարարները ստորագրել են համատեղ հռչակագիր, որում նշել են, որ աշխատելու են «հեռահար գործողությունների ոլորտում»։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ պաշտոնյաների վերջին հայտարարությունները վկայում են այն մասին, որ Ռուսաստանը նվազեցնում է տակտիկական միջուկային զենքի կիրառման շեմը։ Այս մասին ասել է դիվանագիտական ​​աղբյուրը՝ նշելով, որ «դա մտահոգիչ զարգացում է»։