Կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել ՌԴ Պաշտպանության նախկին փոխնախարար Դմիտրի Բուլգակովը

Լուրեր

07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենալ․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ ԱԴԾ-ն կոռուպցիոն մեղադրանքով ձերբակալել է բանակի պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Դմիտրի Բուլգակովին, հայտնում է The Moscow Times-ը՝ հղում կատարելով գերատեսչությանը։
Նշվում է, որ գեներալը ձերբակալվել և տեղավորվել է Մոսկվայի Բուտիրկա քննչական մեկուսարան, և նրա հետ կատարվում են քննչական գործողություններ։

«ՌԴ Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունը հետաքննում է կոռուպցիայի հետ կապված քրեական գործը, որի շրջանակներում 2008-ից 2022 թթ ՌԴ ՊՆ փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Դմիտրի Բուլգակովի խափանման միջոցն է ընտրվել կալանքը։ Նրա հետ անհրաժեշտ քննչական գործողություններ են կատրավում»,-հայտնել է Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։

Բուլգակովը Պաշտպանության նախարարությունում պատասխանատու էր բանակի նյութատեխնիկական ապահովման համար։ 2022 թվականի սեպտեմբերին նա ազատվել է փոխնախարարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու պատճառով։ Նրան այս պաշտոնում փոխարինել է գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը, որը նախկինում զբաղեցրել է Ռուսաստանի պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավարի պաշտոնը։
BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ Բուլգակովը դարձել է վերջին ամիսներին ձերբակալված արդեն յոթերորդ գեներալը։

Վկայակոչելով անանուն աղբյուրը՝ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ Բուլգակովը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, լոբբինգ է իրականացրել Լիպեցկի շրջանի  «Գրյազինսկի սննդի գործարան» ԲԲԸ-ի շահերի համար։ Ապրիլին գործարանի երեք թոփ մենեջերներ ձերբակալվեցին։ Նրանք մեղադրվում են ՊՆ կարիքների համար սննդի սպասարկումը ոչ պատշաճ կազմակերպելու մեջ։

Ըստ ՌԻԱ Նովոստիի զրուցակցի՝ զորքերին մատակարարվել են ցածր էներգետիկ արժեքով չափաբաժիններ, տավարի միսը փոխարինվել է խոզի և հավի մսով։

Նախօրեին Մոսկվայի Տվերսկոյ դատարանը կալանքի տակ էր վերցրել Ռազմաշինական ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Բելկովին, որը կալանավորվել էր իշխանության չարաշահման մեղադրանքով։ Ըստ «Կոմերսանտ»-ի՝ նրա գործը կապված է ուռճացված գներով տոմոգրաֆի ձեռքբերման  հետ այն ժամանակահատվածում, երբ Բելկովը ղեկավարում էր պաշտպանության նախարարության կազմակերպություններից մեկը։ Բելկովի աշխատանքը վերահսկում էր ձերբակալված պաշտպանության նախկին փոխնախարար Իվանովը, նշում է պարբերականը։

Իվանովի ձերբակալությունից հետո մեկ ամսվա ընթացքում նախնական կալանքի տակ հայտնվեց  ևս երեք գեներալ՝ ՊՆ գլխավոր կադրերի վարչության պետ Յուրի Կուզնեցովը, 58-րդ բանակի նախկին հրամանատար Իվան Պոպովը և կապի գլխավոր վարչության պետը։ Այսպիսով, Բուլգակովը դարձել է ապրիլից ի վեր ՊՆ համակարգից ձերբակալված յոթերորդ բարձրաստիճան անձը։