Ադրբեջանը մահացու մեղք է գցում ՀՀ-ի վրա․ Արևմուտքին մեղադրեց, թե օկուպանտի է զենք վաճառում, որ իր ագրեսիան արդարացնի․ Արթուր Օսիպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ն պատասխանեց Ադրբեջանի ՊՆ-ի սպառնալից հայտարարությանը՝ պնդելով, որ ՀՀ-ին էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու փորձերն անընդունելի են, այն որակվում է «անհասկանալի»: Երևանը հիշեցնում է, որ Ադրբեջանը չի արձագանքում միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծելու առաջարկին։ Իսկ Բաքուն պնդել էր՝ վերջին շրջանում հայկական ուժերն իբր ծանր զինատեսակներ են կիրառել Քելբաջարի և անօդաչու սարք՝ Թովուզի ուղղությամբ։ «Եթե նման սադրիչ գործողությունները չդադարեն, ապա ինքնապաշտպանության նպատակով Ադրբեջանի ԶՈւ-ի զինանոցում գտնվող բոլոր միջոցների կիրառմամբ համապատասխան քայլեր կձեռնարկվեն»,- հայտարարել էր գերատեսչությունը։

Բաքուն նաև քննադատել է արևմտյան պետություններին Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը խորացնելու համար. «ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ում անցկացված զորավարժությունները, Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին մահաբեր զենքերի տրամադրումն ու ԵՄ կողմից՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի քողի ներքո Երևանին 10 միլիոն եվրոյի ռազմական օգնության տրամադրումը, ոգեշնչում են օկուպացիոն ՀՀ-ին, որպեսզի նոր սադրանքների դիմի և Ադրբեջանի դեմ հերթական պատերազմին նախապատրաստվի»:

Ադրբեջանը հայկական կողմին առաջարկում է նախքան խաղաղության պայմանագիրը հիմնական սկզբունքների վերաբերյալ մեկ այլ փաստաթուղթ նախաստորագրել։ Իր հերթին, պաշտոնական Երևանը վերահաստատում է սեղմ ժամկետում համաձայնագիր ստորագրելու պատրաստակամությունը: Արարատ Միրզոյանը նշել է, որ Բաքուն այս առաջարկին դրական չի արձագանքել: Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունից նշում են, որ Խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ «Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են՝ սեղմ ժամկետում խաղաղության պայմանագրի կնքման՝ Երևանի՝ հնչեցրած սկզբունքային առաջարկին համապատասխան»:

Մոտ երկու շաբաթ առաջ Վաշինգտոնում տեղի ունեցած հայ – ադրբեջանական բանակցություններից հետո Երևանում է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն: Նա հանդիպել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի: Լոնդոնում չկայացած Ալիև-Փաշինյան չհանդիպումից հետո և ծանր փոխզիջումների գնալու Պետդեպի հորդորից հետո է գալիս ՀՀ։

Մեկնաբանելով այս իրավիճակը՝ Արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը Factor TV-ի հետ զրույցում նշում է․ «Խաբեություն է, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր է լինելու, նրանք ուզում են ոչնչացնել մեզ։ Ադրբեջանը մահացու մեղք է գցում ՀՀ-ի վրա՝ Արևմուտքին մեղադրեց, թե օկուպանտի է զենք վաճառում, այսպիսով նա իր հետագա ագրեսիան արդարացնելու է։ Մեղադելլով Ադրբեջանին ագրեսիվ պատերազմի մեջ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ՝ կփակենք ՀՀ-ի դեմ ագրեսիայի ճանապարհը․ չփակե՛լ Արցախի խնդիրը։ Ադրբեջանը Ֆրանսիային քաղաքական պատերազմ է հայտարարել ՀՀ-ին աջակցելու համար․ մենք ի՞նչ ենք արել, Արևմուտքին հարվածի տակ չդնե՛լ»,- նշեց Օսիպյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան