Ջո Բայդենի՝ ընտրապայքարից դուրս գալու որոշումն անակնկալի է բերել Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբին․ Axios

Լուրեր

07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

Նախագահական ընտրապայքարից դուրս գալու՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշումն անակնկալի է բերել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շտաբին և հանրապետականներին, այս մասին հայտնում է Axios-ն՝ իր աղբյուրներին հղումով։ Թրամփի թիմը, որը սովորաբար արագ է արձագանքում նախընտրական քարոզարշավի նորություններին, ԱՄՆ նախագահի որոշմանն արձագանքող հայտարարությունը տարածել է միայն երկու ժամ անց։ Ինքը՝ Թրամփը ավելի վաղ իր Truth Social սոցիալական ցանցում գրառում էր արել այդ մասին։

Թրամփի նախընտրական շտաբի ավագ խորհրդական Ջեյսոն Միլլերի խոսքով՝ իրենք զարմացել են «այն արագությամբ, որով ազատվել են Ջո Բայդենից»։ Սակայն նրանց համար զարմանալի չէր, որ մրցավազքի մեջ է մտել փոխնախագահ Քամալա Հարիսը։

«Ես անձամբ կարծում էի, որ դա  կլինի մի շաբաթ անց: Ես կարծում էի, որ Ջո Բայդենը կփորձի հանդիպել Բիբիի հետ»,- ասել է Միլլերը՝ նկատի ունենալով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցը Միացյալ Նահանգներ։

Լրատվամիջոցը գրում է, որ որոշ պաշտոնյաներ նախազգուշացրել են նախընտրական շտաբին, որ Բայդենի հեռանալը իրական է, սակայն քարոզարշավի ուշադրությունը մնացել է կենտրոնացած Բայդենի վրա: