Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի (CoE) ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխին․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։ Փոխնախարար Սարգսյանը Կլաուս Նոյկիրխին է ներկայացրել ներքին գործերի բնագավառում իրականացվող լայնածավալ բարեփոխումները։ Կլաուս Նոյկիրխը բարձր է գնահատել Ներքին գործերի նախարարության հետ առկա համագործակցությունն ու բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացումը։ Կողմերը …

