Թուրքիայի առողջապահության նախարարն իր հույն գործընկերոջը հրավիրել է «բուժման»

Լուրեր

21.11.2026 | 10:15
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի առողջապահության նախարար  Քեմալ Մեմիշօղլուն X-ի իր միկրոբլոգում  արձագանքել է  Հունաստանի առողջապահության նախարարի հայտարարությանը, որ «F-35-ները մի գիշեր հանկարծ կարող են գնալ Անկարա»։

«Իմ հույն գործընկեր  Ադոնիս Գեորգիադիս, ես ուրախ կլինեմ հյուրընկալել Ձեզ Ստամբուլի Başakşehir Çam և Sakura քաղաքային հիվանդանոցներում՝ ծառայություններ մատուցելու Ձեր անձնական առողջության համար, որպեսզի նաև կարողանաք հետևել մեր երկրի հաջողություններին առողջապահության ոլորտում»,- գրել է թուրք նախարարը։

Հիշեցնենք, որ Հունաստանի առողջապահության նախարար Ադոնիս Գեորգիադիսն ավելի վաղ արձագանքել էր Կիպրոս ներխուժման 50-ամյակի կապակցությամբ Թուրքիայի ՊՆ հայտարարություններին։ Open TV-ի հետ զրույցում Գեորգիադիսն ասել էր, որ «Հունաստանը կարող է հանկարծակի մեկ գիշերում իր F-35-ներով գնալ Անկարա»։

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն էլ, լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով այս հայտարարությունը, նշել էր․ «Ամեն տարի 60 միլիոն զբոսաշրջիկ է գալիս Թուրքիա, նրանք կարող են գալ։ Համեցեք, սպասում ենք»։

Էմմա Չոբանյան