ՌԴ-ի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Լաոսում բանակցություններ են անցկացնում
Քաղաքականություն
26.07.2024 | 14:41Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Լաոսի մայրաքաղաք Վիենտյանում ընթանում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը, գրում է Ռիա Նովոստին։ Լավրովը նշել է, որ նախօրեին է ժամանել Մոսկվայից և արդեն հասցրել է հինգ երկկողմ և մեկ եռակողմ հանդիպում անցկացնել՝ ՌԴ-Չինաստան-Լաոս ձևաչափով։
Ռուս նախարարը հուլիսի 25-ից 27-ը այցով գտնվում է Լաոսում: