Ֆրանսիական «Le Figaro» պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուիսոնը X-ի իր էջում անդրադարձել է Հայաստանի ու Ֆրանսիայի միջև կնքված CAESAR հրետանային համակարգերի ձեռքբերման գործարքին։ «Ադրբեջանի դեմ պաշտպանությունն ուժեղացնելու համար Հայաստանը Ֆրանսիայից գնել է 36 CAESAR հրետանային համակարգ, որոնք պետք է մատակարարվեն առաջիկա 15 ամիսների ընթացքում»,-նշել է Բուիսոնը։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն, անդրադառնալով ՀՀ …

