Ադրբեջանում անձրևները հեղեղներ են առաջացրել, քանդել ճանապարհներ և կամուրջներ, արգելափակվել են բնակավայրեր․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Բոլորը

Ադրբեջանում տեղացած ինտենսիվ անձրևները հեղեղումներ և սելավներ են առաջացրել, փակել  ճանապարհներ, ինչպես նաև բնակելի տներ հեղեղել, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Սոցցանցերում տարածված տեսանյութերի համաձայն՝ ամենաշատը տուժել են Գեդաբեյի,  Օղուզի, Գաբալայի, Իսմայիլի, Գուբայի և Աղդաշ շրջանները։ Սելավները քշել են գետաբերանները և քանդել կամուրջները։ Սողանքներ են տեղի ունեցել լեռնային ճանապարհներին, արգելափակվել են մի շարք բնակավայրեր։

Հաղորդվում է, որ Գուբայի շրջանում ջրհեղեղը քանդել է կամուրջ, իսկ վեց գյուղ ամբողջությամբ մեկուսացվել է շրջկենտրոնից։ Փլուզվել է Ալիքչայի կամուրջը, որը գտնվում է Գուբա-Խինալըգ ճանապարհի 42-րդ կիլոմետրում։ Արդյունքում Խինալըգ, Բոստանքեշ, Խապուտ, Չեք, Էլիք, Գալեյ-Խուդաթ գյուղերը կորցրել են կապը շրջկենտրոնի հետ։

Գյանջայում հեղեղները հանգեցրել են լուրջ հետևանքների։ Գյանջա-Բաքու ճանապարհին  հեղեղը լցվել է Նիզամիի դամբարանի կամրջի տակ գտնվող թունելը: Արդյունքում ավտոճանապարհի երթևեկությունն ամբողջությամբ արգելափակվել է, վարորդները շարժվում են այլընտրանքային ճանապարհով։

Նշվում է, որ վերին ճանապարհին, որն օգտագործվում է որպես այլընտրանքային, սողանք է տեղի ունեցել, ասֆալտապատ ծածկի մի մասը փլվել է։

Հորդառատ տեղումների պատճառով տարբեր բնակավայրերում հեղեղվել են մարդկանց տների նկուղներն ու բակերը։ Հեղեղները մեծ վնաս են հասցրել նաև գյուղատնտեսական հողերին ու տնտեսական օբյեկտներին։

Էմմա Չոբանյան