Թուրքիայում աղքատության շեմը չորս անգամ գերազանցում է նվազագույն աշխատավարձը

Լուրեր

07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Բոլորը

Թուրքիայում սովի շեմը հուլիսին, նախորդ ամսվա համեմատ, աճել է 202 թուրքական լիրայով և կազմել 20,776 լիրա (630 դոլար): Այս մասին են վկայում  Birleşik Kamu-İş արհմիությունների կոնֆեդերացիայի հետազոտության արդյունքները, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Սովի շեմը վերաբերում է ամսական սննդի ծախսի այն չափին, որը պետք է անի չորս հոգանոց ընտանիքը առողջ և հավասարակշռված սննդակարգ ունենալու համար։

Աղքատության շեմը, որը ցույց է տալիս սննդի և այլ ծախսերի ընդհանուր գումարը, որը չորս հոգանոց ընտանիքը պետք է ծախսի՝ առանց զրկանքի ապրելու համար, հուլիսին բարձրացել է 885 լիրայով և կազմել 62,302 լիրա (1,889 դոլար): Այս ցուցանիշը 3,7 անգամ գերազանցում է նվազագույն աշխատավարձը, որը կազմում է 17,002 լիրա (515 դոլար):

Կառավարությունը որոշել է չբարձրացնել նվազագույն աշխատավարձը 2024 թվականի առաջին կիսամյակում՝ դրամավարկային կոշտ քաղաքականության պայմաններում։ Վերջին 12 ամիսների ընթացքում սովի շեմն աճել է 8,056 լիրայով, իսկ աղքատության շեմը՝ 28,318 լիրայով։

Չորս հոգուց բաղկացած ընտանիքի համար պահանջվող ծախսերի գումարը, բացառությամբ՝ սննդի, նույնպես հուլիսին բարձրացել է մինչև 41,526 լիրայի (1,259 դոլար): Հուլիսին չորս հոգանոց ընտանիքի հագուստի և կոշիկի ծախսերը նվազել են մինչև 1945 լիրայի։ Բնակարանային ծախսերը, ներառյալ՝ վարձավճարը, բարձրացել են մինչև 9865 լիրա, կենցաղային ապրանքների ծախսերը՝ 5287 լիրա, իսկ առողջապահական ծախսերը՝ 1703 լիրա։

Թուրքիայի պետական ​​վիճակագրական ինստիտուտը (TÜİK) հունիսին հաղորդել էր, որ երկրում տարեկան գնաճը կազմել է 71,6 տոկոս, մինչդեռ գնաճի հետազոտական ​​անկախ ENAG խմբի գնահատմամբ՝ այդ ցուցանիշը կազմել է 113,08 տոկոս:

Էմմա Չոբանյան