Մոսկվայի դատարանը հեռակա կարգով ձերբակալել է «Գարուն» շարժման ակտիվիստներին

Լուրեր

07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Բոլորը

Մոսկվայի Բասմանի դատարանը հեռակա ձերբակալել է «Գարուն» դեմոկրատական և հակապատերազմական երիտասարդական շարժման ակտիվիստներ Վլադիսլավ Սորվենկովին և Մակար Դյակոնովին։ Այս մասին հայտնել է Mediazona-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Սորվենկովը մեղադրվում է վեց քրեական հոդվածներով, այդ թվում՝ նացիզմի վերականգնման և ռուսական բանակի մասին «ֆեյքերի» տարածման համար։

Հուլիսի 17-ին խափանման միջոց ընտրելիս Դյակոնովին մեղադրանք է առաջադրվել «ծայրահեղական» համայնք կազմակերպելու մասին հոդվածով, մինչդեռ ավելի վաղ նրան մեղադրել էին ՌԴ Զինված ուժերի մասին «կեղծիքներ» տարածելու, նացիզմի ռեաբիլիտացիայի և պետության անվտանգության դեմ ուղղված գործունեության հանրային կոչերի համար, նշվում է հրապարակման մեջ։

Երկու ակտիվիստներն էլ Ռուսաստանի սահմաններից դուրս են գտնվում։ Օրեր առաջ հաղորդվել էր «Գարուն» շարժման ևս երկու ակտիվիստների՝ Լև Գյամերի և Գլեբ Կոնդրատևի հեռակա կալանավորման մասին, իսկ 2023 թվականի դեկտեմբերին նմանատիպ խափանման միջոց է կիրառվել կազմակերպության համակարգող Բոգդան Լիտվինի նկատմամբ։

Միաժամանակ, «Գարուն» շարժման վեց ակտիվիստներ՝ Աննա Արխիպովան, Եվգենի Զետեևը, Յան Քսենժեպոլսկին, Վասիլի Նոյստրոևը, Պավել Սինելնիկովը և Վալենտին Խորոշենինը, նախնական կալանքի տակ են։

«Գարուն» շարժումը հակապատերազմական ակցիաներ է իրականացնում Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից։ 2022 թվականի սեպտեմբերից ակտիվիստները նաև բողոքում են մոբիլիզացիայի դեմ։