Կապույտ հազի դեպքերն աճել են 11 անգամ․ նաև կարմրուկի, քութեշի և ջրծաղիկի ակտիվացում կա

Լուրեր

11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
11.12.2024 | 20:00
«Թեկուզ պոլի փետ, բայց մերը»․ Փաշինյանը փոխե՞լ է բարձր պաշտոններում կադրերի ընտրության սկզբունքը. Փա՞ստ, թե փուստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 19:55
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են համագործակցության հեռանկարները
11.12.2024 | 19:36
Թուրքական TRT-ի լրագրողները սիրիական Մանբիջում քրդերի կողմից ԱԹՍ-ի հարձակման են ենթարկվել
11.12.2024 | 19:24
Սիրիացի ապստամբները քանդել ու այրել են Ասադի հոր գերեզմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստանում ակտիվացել են կապույտ հազի, քութեշի, կարմրուկի ու ջրծաղիկի դեպքերը։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։

Կապույտ հազի դեպքերն ավելացել են գրեթե 11 անգամ։ Անցած տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանում գրանցվել է այս հիվանդության ընդամենը 6 դեպք, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 67 դեպք։

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կապույտ հազն ունի համաճարակաբանական առանձնահատկություն․ յուրաքանչյուր 3-5 տարին մեկ թվերի բարձրացում է լինում։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀՎԿԱԿ Իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը։

«Կապույտ հազի վերջին պարբերական բարձրացումը տեղի էր ունեցել 2017-2019 թվականներին, դրանից հետո կտրուկ նվազում ենք ունեցել։ Հիմա՝ 2023 թվականից սկսել է մյուս պարբերական բարձրացումը։ 2024 թվականի ընթացքում էլ կունենանք, 2025-ից նորից մարում կունենանք։ Կապույտ հազը պատվաստումներով կանխարգելվող հիվանդություն է, պլանային պատվաստումների արդյունքում է, որ մենք ունենում ենք ոչ թե հազարավոր դեպքեր, այլ մի քանի տասնյակ։ Մինչ պարբերական բարձրացումների շրջանում էլ ունենում ենք մինչև 10 դեպք։ Այս առումով կապույտ հազը մեզ համար կառավարելի հիվանդություն է։ Այս հիվանդությունը շատ վտանգավոր հատկապես վաղ տարիքի երեխաների շրջանում, առավել վտանգավոր է մինչև 6 ամսական երեխաների համար ու պատվաստումների արդյունքում մենք պաշտպանում ենք ոչ միայն իրենց, այլ նաև իրենց շրջապատին։

Սա կանխատեսելի էր, մեր իրազեկման հայտարարություններում էլ նշել ենք, որ ունենալու ենք բարձրացում։ Պատվաստումների հարցում նվազում չենք ունեցել, բայց մեր պատվաստումներում ընդգրկվածությունը 100 % չէ, տարբեր տարիներին կարող ենք մինչև 5-7 % բնակչություն ունենալ, որոնք ընդգրկված չեն եղել պատվաստումներում։ Դրանք տարիների ընթացքում կուտակվում են և երբ հասնում է այն մակարդակի, որ հարուցիչը կարող է ունենալ ընկալ օրգանիզմների շրջանակ, ունենում ենք որոշակի բարձրացում, հետո նրանք հիվանդանում են ու էլի նվազում ենք ունենում»,- նշեց Գրիգորյանը։

Համաճարակաբանի խոսքով՝ 1 տարեկան երեխաների պատվաստումներին ամբողջական ընդգրկվածությունը հունվար-հունիս ամիսներին կազմել է 92,5 %, որը բավական լավ ցուցանիշ է։

Ինչ վերաբերում է քութեշ հիվանդությանը, այն կառավարելի չի համարվում, նշում է ՀՎԿԱԿ ներկայացուցիչը։ «Քութեշի դեպքում չկա պատվաստանյութ ու բարձրացման շրջանում ունենում ենք մի քանի հազար դեպք։ Հունիսի տվյալներով նվազում ունենք, բայց սրա դեպքում ևս պարբերական բարձրացման շրջանն է»,- նշեց Գրիգորյանը։

Ջրծաղիկի կանխարգելման համար Հայաստանում պատվաստումներ չեն իրականացվում, սակայն պատրաստվում են ներդնել, տեղեկացրեց Սվետլանա Գրիգորյանը։
«Էլի որոշակի ժամանակահատված է պետք, որպեսզի համարվի կառավարելի հիվանդություն։ Պարբերական բարձրացման ժամանակահատվածն է։ Հունիսին ցուցանիշների նվազում ունենք, բայց սա չի նշանակում, որ հետո էլի աշնան սեզոնին չենք ունենա բարձրացում»
Նշենք, որ ջրծաղիկի դեմ պլանային պատվաստումների կարևորության մասին բազմիցս է խոսվել վերջին տարիներին։ Նախորդ տարի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել էր, որ 2024 թվականից կմեկնարկի ջրծաղիկի դեմ պատվաստման գործընթացը։

«Հաջորդ տարվանից ներդրվելու է ջրծաղիկի դեմ պատվաստումը։ Այն առաջին փուլով կներդրվի միայն զորակոչիկների համար։ Սա, կարծում եմ, կարևոր քայլ է, որովհետև այդ տարիքային խումբը ջրծաղիկով վարակվելու դեպքում բավականին բարդ են տանում հիվանդությունը և այն շատ արագ է տարածվում, ուստի շատ կարևոր է սկզբում զորակոչիների համար ներդնել, այնուհետև երեխաների համար կներդնենք»,- ասել էր Ավանեսյանը ԱԺ մշտական  հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Factor.am-ը հետաքրքրվեց նախարարությունից՝ արդյո՞ք այս տարի մեկնարկել են ջրծաղիկի դեմ պլանային պատվաստումները։ Նախարարությունից մեզ տեղեկացրին, որ դեռևս մեկնարկը տրված չէ։

«Ընթացակարգը սկսված է, բայց խնդիրներ են առաջացել, լինելու է, բայց դեռևս չենք կարող ասել՝ երբ»։ 

Կարմրուկը դասվում է կառավարելի վարակիչ հիվանդությունների շարքին, նշում է Գրիգորյանը։
«2007 թվականից Հայաստանը համարվում է կարմրուկի առումով էլիմինացված երկիր։ Սա նշանակում է, որ հանրապետությունում չէինք ունենում վիրուսի տեղական փոխանցում, բայց ունենում էինք պարբերաբար բերովի դեպքեր, քանի որ միգրացիա է տեղի ունենում՝ տեղաշարժ։ Քանի որ պատվաստումների ընդգրկվածությունը բավականին բարձր է, և 2007 թվականին կարմրուկի, կարմրախտի զանգվածային պատվաստումներ իրականացվեցին 6-27 տարեկանների շրջանում, ունեինք լավ կոլեկտիվ իմունիտետ, բայց այս 16-17 տարիների ընթացքում էլի յուրաքանչյուր տարի 3-4 % չպատվաստված բնակչության կուտակումով գալիս է մի պահ, որ տարածման համար բարենպաստ պայմաններ են լինում, և դա է պատճառը, որ արդեն երկրորդ տարին է՝ 2023 թվականի մարտից, ունեցանք բերովի դեպք, որը բռնկման պատճառ դարձավ։ Ամբողջ 2023 թվականին ունեցել ենք կարմրուկի 545 հաստատված դեպք, արդեն այս տարվա դրությամբ՝ հուլիսի 22-ի դրությամբ ունենք 533 լաբորատոր հաստատված դեպք։ Կարմրուկի դեպքերի մեծամասնությունը՝ 93-94 %-ը գրանցվում է չպատվաստված, թերի պատվաստված անձանց շրջանում»։
Կարմրուկից 2023 թվականի նոյեմբերին  մահվան 1 դեպք է գրանցվել չպատվաստված երեխայի մոտ՝ 1,5 տարեկան, նշեց Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ եթե ունենայինք բավարար պատվաստումներ, իհարկե, այս ցավալի դեպքը չէր լինի։
Անժելա Պողոսյան